Գիտնականները մտահոգված են COVID-ի նոր՝ բազմաթիվ մուտացիաներով շտամի պատճառով․ The Guardian

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Գիտնականները մտահոգություն են հայտնել, որ COVID-ի նոր տարբերակը, որը կրում է «չափազանց մեծ թվով» մուտացիաներ, կարող է առաջացնել հիվանդության հետագա ալիքներ՝ խուսափելով օրգանիզմի պաշտպանությունից: Երեք երկրներում միայն 10 դեպք է հաստատվել գենոմային հաջորդականությամբ, սակայն այս տարբերակը լուրջ անհանգստություն է առաջացրել որոշ հետազոտողների շրջանում, քանի որ մի շարք մուտացիաներ կարող են օգնել վիրուսին՝ խուսափել մարդու օրգանիզմի իմունիտետից, գրում է The Guardian-ը:

B.1.1.529 տարբերակն ունի 32 մուտացիաներ «սփայկ սպիտակուցի մեջ», վիրուսի այն մասում, որն օգտագործում է պատվաստանյութերի մեծ մասը՝ COVID-ի դեմ իմունային համակարգը խթանելու համար: «Սփայկային սպիտակուցի» մուտացիաները կարող են ազդել բջիջները վարակելու և տարածելու վիրուսի ունակության վրա, բայց նաև դժվարացնում են իմունային բջիջների գրոհը պաթոգենի վրա:

Տարբերակն առաջին անգամ հայտնաբերվել է Բոտսվանայում, որտեղ այժմ երեք դեպք է հայտնաբերվել: Եվս վեցը հաստատվել է Հարավային Աֆրիկայում, մեկը՝ Հոնկոնգում՝ Հարավային Աֆրիկայից վերադարձած ճանապարհորդի մոտ:

Լոնդոնի Կայսերական քոլեջի վիրուսաբան, դոկտոր Թոմ Փիքոկը նոր շտամի մանրամասներ է հրապարակել գենոմի փոխանակման կայքէջում՝ նշելով, որ «մուտացիաների անհավանական մեծ քանակությունը ցույց է տալիս, որ դա կարող է իրական մտահոգություն առաջացնել»:

Տաթև Ֆռանգյան