«Թուրքիան գնալով ուժեղանում է»․ Էրդողանի կուսակցության պատգամավորները հերքում են, որ երկրում տնտեսական ճգնաժամ է

Լուրեր

29.06.2026 | 16:28
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ այս շաբաթ կայանալիք տեխնիկական բանակցությունների մասին լուրերը
29.06.2026 | 16:23
Նախնական ԲՀԿ-ն չէր անցնում, իսկ երբ անվավեր ճանաչեցինք երկու ընտրատեղամասի արդյունքը, տվյալ չկար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:14
Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
29.06.2026 | 15:56
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով 5 մարդ զոհվել է, 21-ը՝ վիրավորվել
29.06.2026 | 15:51
ՔՊ-ն ՌԴ-ի մասով հակափաստարկ չի ներկայացրել. Արամ Վարդևանյանը` Սեդա Սաֆարյանի հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:40
Սեդա Սաֆարյանի հարցադրումը պնդո՞ւմ էր. հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:29
Իրանի նախագահը հայտարարել է իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվներն ապասառեցնելու պայմանավորվածության մասին
29.06.2026 | 15:20
«Թրամփի ուղին» միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից․ ՌԴ ԱԳ փոխնախարար
29.06.2026 | 15:18
Սեդա Սաֆարյանն աչքերիս էր նայում ու հարցի անվան տակ պնդում անում. Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 15:14
Եվրոպայում շոգից 1300 մարդ է մահացել // ԲՀԿ ներկայացուցիչը ՔՊ-ի օգտին խախտումների մասին է հայտարարել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 15:06
Հայկ Կոնջորյանը ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելուց հետո առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու․ ՔՊ-ում այսօր որոշում են կայացնելու
29.06.2026 | 15:03
Սեդա Սաֆարյանն առաջ բերեց ՔՊ-ի թեզերը. Տաթևիկ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:53
Գալուզինը պնդում է, թե ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսվել է
29.06.2026 | 14:44
Իսրայելը որպես պետություն չի ճանաչել և վստահ եմ՝ չի էլ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Չերնամորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 14:34
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների կարծիքով՝ երկրում տնտեսական ճգնաժամ չկա, գրում է Duvar-ը։

Մասնավորապես, պատգամավոր Ռամազան Ջանը հերքել է երկրում խորացող տնտեսական ճգնաժամի մասին պնդումները՝ նշելով, որ «Թուրքիան գնալով ուժեղանում է»։

«Որոշների համաձայն՝ Թուրքիան խորտակվում է։ Այո՛, Թուրքիան դառնում է ավելի ուժեղ և դա որոշներին անհանգստացնում է»,- գրել է Ջանը թվիթերյան իր էջում։

Մեկ այլ պատգամավոր՝ Ույգուր Այդեմիրը մի կողմից խոստովանել է, որ թուրքական տնտեսությունը ճգնաժամի մեջ է, սակայն հավելել է, որ անվտանգության առումով ոչ մի զիջում չի լինելու։

«Միգուցե մենք օրերով սոխ ու հաց ուտենք, սակայն մենք որևէ զիջման չենք գնա մեր անվտանգության հարցում։ Ես այստեղ ամբողջ աշխարհին եմ ասում»,- ասել  է Այդեմիրը խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ։

Պատգամավոր Զուլֆու Դեմիրբաղն էլ ավելի վաղ Թուրքիայի ժողովրդին առաջարկել են ավելի քիչ ուտել՝ տնտեսական ճգնաժամի ու պարենային ապրանքների գների աննախադեպ աճի պատճառով։

«Մենք կարող ենք երկու կիլոգրամ գնելու փոխարեն երկու լոլիկ գնել: Այնուամենայնիվ, ձմռանը բերք ուտելն այնքան էլ առողջարար չէ»,- ասել էր Դեմիրբաղը։

Հավելենք, որ նախօրեին թուրքական լիրան պատմական արժեզրկում էր գրանցել՝ մեկ դոլարի նկատմամբ հասնելով 13 դոլարի։ Երկրում համատարած թանկացումներ են, պարենային ապրանքների սահմանափակ քանակությամբ են վաճառվում։ Նախօրեին երկրի մի շարք քաղաքներում նաև բողոքի ցույցեր են անցկացվել Էրդողանի կառավարության հրաժարականի պահանջով։

Էմմա Չոբանյան