Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Կամբոջայի նորանշանակ դեսպանը

Լուրեր

30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կամբոջայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյլա Էատը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և արդյունավետ աշխատանք է մաղթել նորանշանակ դեսպանին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների ակտիվացման, փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է եղել առևտրատնտեսական հարաբերությունների, գործարար շփումների աշխուժացմանը, ինչպես նաև կրթության, գիտության ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Երկուստեք կարևորվել է գործակցության մեծ ներուժ ունեցող ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացումը:

Դեսպան Էատը նշել է, որ Կամբոջայի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությամբ: