Պուտինը աճուրդի է հանել ՀՀ տարածքն ու շահերը․ ցարի ախորժակը Բրյուսելը հավասարակշռում է․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ

-Պարո՛ն Շիրինյան, դեռ անորոշ է մնում՝ ի՞նչ սպասել Բրյուսում և Սոչիում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումներից, մի դեպքում՝ Պուտինի հովանու ներքո, մյուս պարագայում՝ Շառլ Միշելի՝ Եվրոպական խորհրդի նախագահի։ Ինչպե՞ս ստացվեց, որ ռուսական հանդիպումն էլ ստացվեց այն բանից հետո, երբ հայտարարվեց ԵՄ-ում հանդիպման մասին։ Ո՞րն է լինելու Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգը, ի՞նչ լուծումներ կարող են լինել։

-Ինքնին հարցը դժվար է, որովհետև սա արդեն այն ոլորտն է, որտեղ արտաքին դրսևորումներ կան, բայց իրական գործընթացները գնում են ստորջրյա։ Քաղաքականությունն ուրիշ կերպ չի կարող լինել։ Վարչապետի երեկվա ելույթը շատ հավասարակշռված էր, հանգիստ էր, ինչը մարդու ներքին հանգստության հետ կապ ունի, և չվախենանք ասել՝ պետականակերտ էր։ Ես մեկ-մեկ զարմանում եմ մեր ժողովրդի վրա։ Իհարկե՝ հարց տվողների մի մասը Հայաստանի շահերը չի սպասարկում, իսկ մի մասը, որ միամիտ են, ուզում են լսել ամեն ինչ առաջին դեմքից եթերով, բայց դա չի կարող լինել՝ խաղաքարտերդ բացես։ Մի բան պարզ է, որ հավասարակշռությունը եկել է, և ինքը կպաշտպանի ՀՀ շահերը մինչև վերջ։

-Բայց Հայաստանն ունի՞ ռեսուրսներ՝ պաշտպանելու իր շահերը։

-Այո՛, ունենք, որովհետև այդ ռեսուրսն ավելանում է մրցակցության մեջ։ Եթե Հայաստանը մենակ մնար 3-ի մեջ՝ Ադրբեջանն իր հովանավոր Ռուսաստանի և հայ ժողովրդի հակառակորդ Պուտինի հետ է, որ աճուրդի է հանել ՀՀ տարածքն ու շահերը, այս դեպքում շատ վտանգավոր է։ Բայց երբ Բրյուսելը կա, դա հավասարակշռող գործոն է և սահմանափակում է ցարերի ախորժակը։ Ես կարծում եմ՝ կա հանգստություն, և ռեսուրսն ավելանում կամ պակասում է այդ վիճակներից։ Մենք գիտենք, որ կար Բրյուսելի հանդիպումը, և չկար Սոչիի հանդիպումը։

-Չէր նշանակված Սոչիի հանդիպման օր, հայտարարված չէր։

– 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանն Ադրբեջանի շալակը հեծած քշում է Հայաստանի վրա և պոկում է Հայաստանից որոշակի հատվածներ։

-Ինչո՞ւ։

-Երկրում 5-րդ շարասյան միջոցով անընդհատ անհանգիստ վիճակ է առաջացնում, իր նպատակին չի կարողանում հասնել, բայց ապակայունացնում է։ Այս պարագայում հայտնվում է Բրյուսելը, որն ունի տեսակետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն անփոփոխ է։ Այսինքն՝ Սև լիճը Հայաստան է։ Այստեղ ասում են՝ թագավորը մատը կծեց, Պուտինն է։ Եվ ահա գործընթացն իր ձեռքի տակից դուրս է գալիս։ Մեր ժողովրդին ուզում եմ ասել՝ երբ խոսում ենք կոնֆլիկտի կարգավորումից, դա չի նշանակում կոնֆլիկտի լուծում, այլ կառավարում։ Բունկերում փակված ոչ մեկին չի ընդունում, փակվել է Հիտլերի պես, բայց վազում է Սոչի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան