Գերմանիան շարունակելու է նպաստել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին, հատկապես՝ քաղհասարակության ինստիտուտների ամրապնդմանը․ նորանշանակ դեսպանը՝ նախարարին

Լուրեր

22.04.2026 | 17:33
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը երրորդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
22.04.2026 | 17:25
ԿԿՀ-ն Տիգրան Արզաքանցյանին բանավոր դիտողություն է հայտարարել
22.04.2026 | 17:18
Երևանում այս գիշեր, ապրիլի 23-24-ի կեսօրից՝ անձրև կտեղա
22.04.2026 | 17:07
0 դրամով՝ դեպի ընտրություններ․ «Ռեֆորմիստներ»-ի ու «Ազգային վերածնունդ»-ի հաշվետվությունները
22.04.2026 | 16:56
«Բոլորին դեմ եմ»-ը բաց է բոլորի հետ համագործակցության համար. Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 16:45
Ռոնալդուն ու որդին կարող են դառնալ թիմակիցներ
22.04.2026 | 16:36
Դեղերի վրա նախկինում ծախսվող գումարը կարելի է ծախսել օրապահիկի վրա․ Փաշինյանը՝ Լառնակա մեկնողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 16:25
ՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները և Սահմանադրության հանրաքվեն կարող են վճռորոշ դեր խաղալ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ալիևի հատուկ ներկայացուցիչ
22.04.2026 | 16:16
Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցնող երկու նավ է առգրավել
22.04.2026 | 16:07
Մինչ այս պահը 3 կուսակցություն է ընտրություններին մասնակցելու փաստաթուղթ ներկայացրել. ԿԸՀ խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 16:00
ՀՀ դպրոցականները մեդալներ են նվաճել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում
22.04.2026 | 15:51
ՆԱՏՕ-ն պատրաստ է անվտանգության ու պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության
22.04.2026 | 15:49
«Ուժեղ Հայաստան»-ը ԿԸՀ է ներկայացնում գրանցման փաստաթղթերը. ՈՒՂԻՂ
22.04.2026 | 15:43
Արբանյակային պատկերները փաստում են, որ Ստեփանակերտի հայկական եկեղեցիներն Ադրբեջանը քանդում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 15:37
5 հոգի հոսպիտալացվել է. Բյուրեղավանում հորդորում են ջուրը խմել եռացրած վիճակում
Բոլորը

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Շնորհավորելով Վիկտոր Ռիխտերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանի գործունեությունը մեծ ներդրում կունենա հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման գործում․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնեսական կապերի ակտիվացման, հատկապես՝ էներգետիկայի, կրթության և գիտության, մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս առումով ընդգծվել է Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի դերակատարությունը:

Անդրադարձ է նաև կատարվել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Ընդգծվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարևորությունը, որոնք միջազգային հեղինակավոր դիտորդական առաքելությունների կողմից գնահատվել են որպես ազատ և թափանցիկ:

Վիկտոր Ռիխտերը նշել է, որ Գերմանիան շարունակելու է նպաստել Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումներին, հատկապես՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների ամրապնդմանը:

ՀՀ ԱԳ նախարարը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շեշտել միջազգային հանրության պատշաճ ու հասցեական արձագանքի կարևորությունը՝ բացառելու իրավիճակի հետագա լարումն ու Ադրբեջանի կողմից նոր սադրիչ գործողությունները։

Զրուցակիցները կարևորել են խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը: Դեսպան Ռիխտերը հաստատել է Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերին:

Ի թիվս հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի՝ կարևորվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձումը։