Ի՞նչ են քննարկել Ալիևն ու Օվերչուկը Սոչիում նախատեսված ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից առաջ

Լուրեր

14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանը մանրամասն քննարկել է ռուսական ընկերությունների գործունեությունը Արցախի գրավյալ տարածքներում, առևտրաշրջանառության աճն ու փոխադարձ ներդրումները։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Կողմերը գոհունակություն են հայտնել այն փաստի կապակցությամբ, որ ռուս-ադրբեջանական առևտրաշրջանառությունն այս տարի աճել է 7 տոկոսով։

«Ալիևն ու Օվերչուկը նաև կարծիքներ են փոխանակել ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ հանձնաժողովի գործունեության մասին՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև ապագայի պլանների շուրջ»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Նշվել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների շուտափույթ բացումը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու տնտեսական զարգացմանը։
Օվերչուկը վերջին անգամ Բաքվում Ալիևի հետ հանդիպել էր այս տարվա հուլիսին։ Իսկ այսօրվա հանդիպմանը, Օվերչուկի հետ միասին, մասնակցել է նաև ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Հավելենք, որ նոյեմբերի 26-ին Սոչիում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

Էմմա Չոբանյան