ԵՄ-ի կողմից դեպի Բելառուս մարդկանց թրաֆիքինգի կանխարգելումն արդյունավետ է եղել. Բորել

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

ԵՄ-ի կողմից դեպի Բելառուս մարդկանց թրաֆիքինգի կանխարգելումն արդյունավետ է եղել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Այս մասին այսօր Դուշանբեում լրագրողներին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը, հայտնում է Euractive-ը։

«Ամբողջ տարածաշրջանը հանձնառություն է հայտնել դադարեցնել ներգաղթյալների հոսքը դեպի Բելառուս»,- ասել է ԵՄ գլխավոր դիվանագետը տարածաշրջան կատարած քառօրյա այցի ավարտին։

Դուշանբեում ԵՄ բարձր մակարդակի պատվիրակությունը մասնակցել է ԵՄ-Կենտրոնական Ասիա հանդիպմանն իր գործընկերների հետ, որի գլխավոր օրակարգը եղել է Աֆղանստանում և դրա շուրջ տիրող իրավիճակը։ Բորելը հայտարարել է, որ տարածաշրջան այցելությունը շատ արդյունավետ է եղել։

Ուզբեկստանը եղել է վերջին երկրներից մեկը, որը սահմանափակումներ է մտցրել դեպի Բելառուս թռիչքների համար կես տասնյակ երկրներից, այդ թվում՝ Աֆղանստանից, Իրաքից, Լիբանանից, Լիբիայից, Սիրիայից և Եմենից տարանցիկ ուղևորների համար։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԵՄ-ն կխնդրի Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի հարևաններին՝ ավելի շատ գործողություններ ձեռնարկել միգրացիոն հոսքերը կանխելու համար, Բորելը պատասխանել է, որ «հետագա գործողությունների կարիք չկա, քանի որ այդ երկրների իշխանություններն արդեն իսկ խստորեն հետևում են այդ հարցին»:

Տաթև Ֆռանգյան