Թուրքիայում առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքը սահմանափակվել է, գները՝ կտրուկ աճել

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում սուպերմարկետները սկսել են սահմանափակել առաջին անհրաժեշտության սննդամթերքի քանակը, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Մանրածախ առևտրով զբաղվողների ասոցիացիայի նախագահ Գալիփ Այքաչն ասել է, որ մատակարարման շղթայում խնդիրների պատճառով որոշում է կայացվել յուրաքանչյուր հաճախորդի մեկ շիշ ձեթ վաճառել։ Անցյալ շաբաթվա ընթացքում սուպերմարկետները նաև չէին կարողանում շաքարավազ վաճառել։

Թուրքիայի շաքարավազի կորպորացիան (Türkşeker) գտնվում է երկրի Հարստության հիմնադրամի, այսինքն՝ կառավարության հսկողության տա։ Նոյեմբերի 12-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով այն վերածվել է Գյուղատնտեսության նախարարությանը կից կորպորացիայի։

Այն գները պահում էր նույնը, մինչդեռ մասնավոր ընկերությունները գները 40 տոկոսով բարձրացրել են, ինչը ստիպեց շուկաներ մատակարարումները սահմանափակել՝ ստեղծելով դեֆիցիտ։ Türkşeker-ը դրանից հետո գները բարձրացրել է 25 տոկոսով, սակայն, ըստ Այքաչի, առաջարկը դեռևս չի հասել պահանջարկին։

Թուրքական լիրան արագորեն արժեզրկվում է, գներն աճում են, առևտրի կետերում սննդամթերքի գները վերջին շաբաթներին շարունակում են աճել։ Որոշ սուպերմարկետների աշխատակիցներ սոցիալական ցանցերում հրապարակում են տասնյակ ապրանքների լուսանկարներ, որոնց գները փոխում են։

«Երբ փոխարժեքը բարձրանում է, ձեթ արտադրողները զգուշորեն իրենց մատակարարումները նվազեցնում են, քանի որ գները շարունակում են աճել, և պարզ չէ՝ երբ կանգ կառնեն»,- ասել է Այքաչը՝ նշելով, որ Թուրքիան արևածաղկի ձեթի 45 տոկոսը ներկրում է։

Բացի այդ, գները զգալիորեն տարբերվում են շուկաների, ֆերմերների և սուպերմարկետների միջև․ վերջինները կրկնակի թանկացնում են գները։ Ըստ Bianet-ի՝ Բուրսայի շուկաներում սպառողները կարող են գազար գտնել 3 լիրայով, մինչդեռ սուպերմարկետները նույն ապրանքն առաջարկում են 13 լիրայով։

Լրատվամիջոցը նշում է, որ քաղաքացիները փորձում են կուտակել առաջին անհրաժեշտության ապրանքները, այդ թվում՝ այլուր, շաքարավազ, ձեթ։ Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկն էլ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է աշխատողը վիճում գնորդի հետ ապրանքի սահմանափակ վաճառքի պատճառով։

«Եկեք չկռվենք։ Ես աշխատող եմ, անում եմ այն, ինչ ասել են»,- ասում է աշխատակիցը՝ հրաժարվելով գնորդին մեկ լիտրից ավելի ձեթ վաճառել։

Էմմա Չոբանյան