Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի ԱԺ նախագահ Ռիշար Ֆեռանը հանգամանորեն քննարկել են Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունները

Լուրեր

19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
19.05.2026 | 21:00
Ադրբեջանն ունի Նիկոլ Փաշինյանի պես «ոսկե ձկնիկ», որը կատարում է իր պահանջները․ շահագրգիռ են Փաշինյանի վերընտրվելով. Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:54
Լիտվայի ԱԳ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
19.05.2026 | 20:48
Ոչ մի ղեկավար Գյումրիի համար այնքան չի արել, ինչքան ես, դա փաստ է․ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:33
Դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը
Բոլորը

Նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Ռիշար Ֆեռանը. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Ողջույնների փոխանակումից հետո կողմերը հանգամանորեն քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին օրեր առաջ տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ եւ ագրեսիվ գործողությունները, ինչի հետեւանքով կան զոհեր, գերեվարված հայ զինծառայողներ եւ անհետ կորածներ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետեւողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ սա հարձակում էր նաեւ ժողովրդավարության վրա:

Գործընկերների քննարկման առանցքում են եղել 44-օրյա պատերազմին հաջորդած իրադարձությունները, Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն ուղղված մարտահրավերները: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային՝ Ադրբեջանում որպես պատանդ պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերադարձի, արցախահայ փախստականների իրավունքների, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերում իշխանության տարբեր թեւերի ղեկավարների, ինչպես նաեւ հանրային գործիչների ցուցաբերած մեծ ուշադրության համար: Նա հատկանշական է համարել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից 2020թ. դեկտեմբերի 3-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված «Եվրոպայի եւ Արեւելքի քրիստոնեական համայնքների եւ հայ ժողովրդի պաշտպանության մասին» բանաձեւը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի ընդունած բանաձեւերը կարեւոր հանգրվան են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի կարգավորման եւ այդ գործընթացում Ֆրանսիայի ակտիվ դերակատարման ամրապնդման համար:

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Ֆրանսիան եղել եւ մնում է Հայաստանի բարեկամը՝ անկախ աշխարհագրորեն հեռու լինելուց:

Կողմերը գոհունակությամբ փաստել են միջխորհրդարանական համագործակցության ամրությունը՝ դրանց շարունակական զարգացման գործում առանձնացնելով Հայաստանի եւ Ֆրանսիայի օրենսդիր մարմինների  բարեկամության խմբերի դերը: Հանդիպման ավարտին գործընկերներն ընդգծել են համատեղ ջանքերի կարեւորությունը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության շարունակականության եւ ընդլայնման գործում:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած  պատվիրակությունը Ֆրանսիայում է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի  հրավերով: Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցելու է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվելիք «Հայաստանը մեկ տարի անց» խորագիրը կրող համաժողովին: