Թալիբներն արգելել են կանանց մասնակցությամբ հեռուստահաղորդումները
Քաղաքականություն
21.11.2021 | 20:59Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ահաբեկչական շարժումը» հեռուստատեսային հաղորդումներին վերաբերող նոր կանոններ է սահմանել:
«Կանանց մասնակցությամբ հեռուստասերիալներն արգելված է հեռարձակել»,– Vesti-ի փոխանցմամբ՝ ասված է իսլամական կողմնորոշման նախարարության հայտարարության մեջ։
Արգելված են նաև արտասահմանյան մշակույթը քարոզող ֆիլմեր և Մուհամեդ մարգարեին պատկերող ցանկացած տեսանյութ:
Լրագրողները պետք է վերահսկեն, որպեսզի նրանց հաղորդումները չխախտեն շարիաթի նորմերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ Աֆղանստանում արգելել էին կենդանի երաժշտությունը տոների ժամանակ։ Նանգարհար նահանգում այդ արգելքի խախտման պատճառով զինյալները 13 մարդու են գնդակահարել հարսանեկան արարողության ժամանակ: