ՀՀ-ում և ԱՊՀ մյուս երկրներում ցանցային համալսարան կհիմնադրվի

Լուրեր

16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին միաձայն հավանության է արժանացրել ««Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որով մասնակից երկրները կհիմնադրեն ԱՊՀ ցանցային համալսարան:

Նախագիծն Ազգային ժողովում Կառավարության կողմից ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, տեղեկացնում են նախարարությունից։

2020 թվականին Տաշքենդում համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների միջև, և համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերն արդեն իսկ կատարվել են Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի կողմից: Համաձայնագրով կողմերը հիմնադրում են ԱՊՀ ցանցային համալսարան` բարձրագույն կրթության, լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրերի մասնագիտությունների կադրերի պատրաստման, համատեղ կրթագիտական և գիտատեխնիկական նախագծերի իրագործման համար, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական զարգացման գործում:

Նախարարի տեղակալը ներկայացրել է գործընթացի նախապատմությունը՝ տեղեկացնելով, որ ԱՊՀ ցանցային համալսարանը ստեղծվել է դեռ 2009 թվականին համագործակցության երկրների 11 առաջատար համալսարանների միջև ստորագրված Կոնսորցիումի մասին համաձայնագրով, որը ենթադրում է այդ բուհերի իրավահավասար գործընկերություն: Հայաստանի Հանրապետությունից կոնսորցիումի անդամ բուհ են հանդիսացել Երևանի պետական համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, որոնք 2010-2020 թվականների ընթացքում պատրաստել են շուրջ 120 մասնագետներ։

Փոխնախարարի խոսքով՝ այս համաձայնագրով առավել ամրապնդվում են վերոնշյալ իրավական հիմքերը, և այն հնարավորություն է տալիս ամբողջացնելու գործընթացը՝ ԱՊՀ շրջանակում ցանցային համալսարանական գործունեություն ծավալելու նպատակով: ԱՊՀ տարածաշրջանում միջբուհական համագործակցության զարգացման հնարավորությունների ընդլայնումը էականորեն կնպաստի հայաստանյան բուհերի միջազգայնացմանը՝ եվրոպական տարածաշրջանում Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող Էրազմուս+ ծրագրի շրջանակում փորձառության որոշակի համանմանությամբ:

Նշենք, որ ՀՀ-ն, փոխադարձության հիման վրա, համաձայնագրով պարտավորվում է ապահովել ԱՊՀ ցանցային համալսարանի կողմից տրամադրվող կրթական ծառայություններին համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների հավասար հասանելիություն՝ անկախ ազգությունից, սեռից, տարիքից, դավանանքից, ռասայից, լեզվից, ծագումից, բնակության վայրից, առողջական վիճակից, սոցիալական և գույքային դրությունից: ՀՀ-ն պարտավորվում է գործընկեր կազմակերպություններում ուսուցման համար համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների ընդունելությունը և ՀՀ-ում նրանց ուսուցումը կատարել համաձայնագրին, ՀՀ օրենսդրությանը և գործընկեր կազմակերպությունների միջև այն պայմանագրին համապատասխան, որում նշվում են համատեղ կրթական ծրագրի տեսակը, մակարդակը, ուղղվածությունը և այլն:

Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների ուսուցումը գործընկեր կազմակերպությունների միջև կնքված պայմանագրի շրջանակում կիրականացվի ՀՀ բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին՝ նշված անձանց վճարելով կրթաթոշակներ և գործընկեր կազմակերպությունների հանրակացարաններում նրանց տրամադրելով բնակելի տարածքներ կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների հաշվին՝ վճարովի կրթական ծառայություններ մատուցելու մասին պայմանագրին համապատասխան, ֆինանսավորման այլ աղբյուրներից ստացվող միջոցների հաշվին, որոնց գործունեությունը չի հակասում ՀՀ օրենսդրությանը:

ՀՀ-ն պարտավորվում է ապահովել, որ ՀՀ օրենսդրությանը և գործընկեր կազմակերպությունների միջև կնքված պայմանագրին համապատասխան՝ ԱՊՀ ցանցային համալսարանի շրջանավարտները ստանան կրթության մասին և ՀՀ այն գործընկեր կազմակերպությունների կողմից տրված որակավորման մասին վկայող փաստաթղթեր, որոնցում ԱՊՀ ցանցային համալսարանի շրջանավարտներն անցել են ուսուցումը: