ՔԿՀ-ից հայտնել են, որ Սաակաշվիլիի վիճակը կայուն է
Քաղաքականություն
18.11.2021 | 21:34Հատուկ քրեակատարողական ծառայությունը նշում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը կայուն է։ Այս մասին հայտնում է Վրաստանի առաջին ալիքը։
Նրանց խոսքով՝ շուտով լրատվամիջոցների համար մեկնաբանություն կանի ռեանիմատոլոգը։
«Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը կայուն է։ Շուտով ռեանիմատոլոգը մեկնաբանություն կտա լրատվամիջոցների համար»,- ասացին Հատուկ քրեակատարողական ծառայությունից։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլաիան ասում է, որ Միխեիլ Սաակաշվիլին փաստաբանների հետ հանդիպելուց հետո ընկել է։ Ինչպես նշել է Բեքա Բասիլաիան, ընկնելուց հետո Միխեիլ Սաակաշվիլիին պատգարակի վրա են պառկեցրել ու տարել։