Նիկոլ Փաշինյանը Էդմոն Մարուքյանի երեկվա հոդվածից հետո դեռևս նրա հետ չի զրուցել

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

«Վանաձորի քայլարշավն ավարտել ենք, այժմ շարժվում ենք դեպի Դիլիջան»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ անդամ Արայիկ Հարությունյանը․ «Այսօր չենք հասնի Դիլիջան, Վանաձորից մի փոքր առաջ ենք գնալու և այդտեղ կլինի կանգառը»։

Արայիկ Հարությունյանը նշեց,ամեն ինչ անում են, որպեսզի ապրիլի 13-ին Ազատության հրապարակը բազմամարդ լինի․ «Այս 14 օրվա բարդ ճամփորդությունը միտված է հենց դրան, որպեսզի մշտական գործողության պայմաններում, մարդկանց հիշեցնենք խնդրի մասին, և նրանք էլ իրենց եզրահանգումներն անեն առաջիկա պատմական զարգացման հետ կապված։ Քաղաքացիները պետք է որոշեն` արդյոք ցանկանում են մնալ ՀՀԿ-ի իշխանության, Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանության ներքո, թե պատրաստ են ոչ ասել Հայաստանի ադրբեջանացմանը»։

Վանաձորից դուրս գալիս, Նիկոլ Փաշինյանն «Ազատության» հետ զրույցում ողջունեց «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցության Վանաձորի իր գործընկներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց աջակցության համար․ ««Ելք» դաշինքում երբեք համաձայնության գաղջ մթնոլորտ չի եղել, և մենք մշտապես այս ընթացքում՝ հենց առաջին օրվանից, շատ սուր բանավեճեր ենք ունեցել, և այդ բանավեճերը որևէ ձևով չեն նվազեցնում իմ հարգանքը մեր գործընկների նկատմամբ»։

Փաշինյանը նաև ընդգծեց՝ տարաձայնություններ կան, բայց դիրքորոշումները կառուցողական են։ Նա նաև տեղեկացրեց, որ Էդմոն Մարուքյանի երեկվա հոդվածից հետո դեռևս նրա հետ չի զրուցել։