ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ-ն անկանոն գործողություններ է իրականացնում Ուկրաինայի հետ սահմանին

Լուրեր

16.11.2026 | 10:01
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.11.2026 | 09:58
46-ամյա Ռոնալդինյոն առաջին հանդիպումն է անցկացրել կարիերայի վերսկսումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:50
«Ձորակ» խնամքի կենտրոնում ՄԻՊ-ն համակարգային խնդիրներ է արձանագրել․ սննդի որակից մինչև ոչ պատշաճ պայմաններ
16.11.2026 | 09:45
Փաշինյանն ու Կամբոջայի վարչապետը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
16.11.2026 | 09:38
Վահան Բիչախչյանը «Լեգիայի» կազմում գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանի ԶՈՒ-ն Ուկրաինայի հետ սահմանին անկանոն գործողություններ է իրականացնում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք անհանգստացած ենք ռուսական ուժերի որոշ անկանոն գործողություններով, որոնք մենք դիտարկում ենք Ուկրաինայի հետ սահմանին»,- ասել է Բլինքենը Վաշինգտոնում Կատարի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Ռուսաստանի մտադրությունների մասին չի կարող խոսել, քանի որ չգիտեն, թե դրանք ինչ են ենթադրում։

«Կա և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի կողմից համաձայնեցված գործընթաց՝ Մինսկի գործընթացը, որը շարունակում է հնարավորություն ընձեռել տարաձայնությունների կարգավորման և Ուկրաինայի տարածքների օկուպացիայի վերացման համար։ Մենք նաև հուսով ենք, որ կողմերը կվերահաստատեն իրենց հավատարմությունը դրան և կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր՝ սա իրականություն դարձնելու համար»,- ասել է Բլինքենը։

Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Բելառուսի նկատմամբ տարբեր գործիքների կիրառման հնարավորությունը, սակայն հիմա որևէ պատժամիջոցի մասին չի հայտարարի։

Էմմա Չոբանյան