Կոչ ենք անում ԵԱՀԿ ՄԽ-ին՝ դատապարտել Ադրբեջանի գործելաոճը, իսկ ՌԴ խաղաղապահ ուժերին՝  դիմել կոշտ միջոցների․ ԱՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարությեւն են  տարածել, որում ասվում է․

«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից անցել է մեկ տարի, սակայն ցայսօր  շարունակվում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը Արցախի  ժողովրդի նկատմամբ՝ անտեսելով և արհամարհելով  ՌԴ ուժերի խաղաղապահ առաքելությունը:

Խուճապային  մթնոլորտ ստեղծելու և Արցախի Հանրապետությունը  հայաթափելու նպատակով ադրբեջանական կողմը վերջին շրջանում սկսել է թիրախավորել բնակավայրերն ու քաղաքացիական անձանց։

Անպատժելիությունից ոգևորված՝ Ադրբեջանը ս.թնոյեմբերի 8-ին զինված ներթափանցում կատարելով, կրկին  ահաբեկչություն իրականացրեց ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող Շուշի-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի մոտակայքում ջրամատակարման  աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց նկատմամբ, ինչի արդյունքում  սպանվել է 22-ամյա երիտասարդ, 3 անձ էլ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են:

Նման գործելաոճը վկայում է, որ հայրենիքում արցախահայության անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը հնարավոր է միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման պարագայում։

Խստորեն դատապարտում ենք նման հանցավոր արարքները և պահանջում պատշաճ հետաքննություն և համարժեք քայլերի ձեռնարկում:

Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ դատապարտել Ադրբեջանի նման գործելաոճը, իսկ ՌԴ խաղաղապահ ուժերին, ԱՀ զինված ուժերին և այլ ուժային կառույցներին՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ահաբեկչական  գործողությունները կանխելու նպատակով դիմել կոշտ միջոցների։

ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցություն

ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցություն

ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցություն