Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց. Պ. Սվիտալսկի

Լուրեր

04.02.2026 | 09:31
Ամասիայի տարածաշրջանում բուք է
04.02.2026 | 09:13
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
03.02.2026 | 23:21
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում
03.02.2026 | 23:05
Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի. Դատախազություն
03.02.2026 | 22:51
ՄԻՊ-ը և ԵԽ հանձնակատարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցեր
03.02.2026 | 22:39
Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցցանցեր
03.02.2026 | 22:25
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.02.2026 | 22:11
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբի է մեկնել Աննա Հակոբյանի հետ
03.02.2026 | 22:02
Հազար դոլար՝ զոհված 2 եղբոր գերեզմանը սարքելու համար․ խարդախության հոդվածով տղամարդը դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 21:49
Հայաստան–Հնդկաստան ռազմաքաղաքական օրակարգը՝ ԱԳ փոխնախարարի և Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետի հանդիպմանը
03.02.2026 | 21:36
Բաքուն և Լոնդոնն ամրապնդում են պաշտպանական գործընկերությունը
03.02.2026 | 21:22
Հայաստանում շտապօգնության բժիշկները մոտոցիկլով կմեկնեն կանչի․ ԱՆ նոր նախաձեռնությունը
03.02.2026 | 21:08
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև
03.02.2026 | 21:00
Վենսի այցով՝ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ-ի հետ գործակցությանը․ դրական անակնկալներ են լինելու․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:43
Լեհաստանի ՊՆ աշխատակից է ձերբակալվել ՌԴ-ի և Բելառուսի հետախուզության համար աշխատելու կասկածանքով
Բոլորը

ԵՄ-ն արտահայտել է իր նախնական տեսակետը Հայաստանում կայացած վերջին ընտրությունների վերաբերյալ, սակայն եվրոպական կառույցների վերջնական զեկույցին ենք սպասում, և դրանից հետո գուցեև լրացուցիչ կարծիքներ հրապարակենք. այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ԵԽ-ի կազմակերպած «Ընտրական զարգացումները Հայաստանում» թեմայով կայացած քննարկման ընթացքում:

«Ինձ թվում է՝ այստեղ գտնվողներից ոչ մեկը չի կարող ասել, որ վերջին ընտրությունները ՀՀ-ում եղան կատարյալ, որ Հայաստանը հասել է այն նպատակին, որին ձգտում է, այսինքն՝ ժողովրդավարական ստանդարտների կատարելությանը»,- ասել է նա:

Պյոտր Սվիտալսկին շեշտել է, որ Հայաստանում ուշադրության են արժանի ընտրատեղամասերից դուրս տեղի ունեցող գործընթացները: «ԵՄ նախնական զեկույցում նշվել է, որ եղել են ընտրություններն ուղղորդելու,  ընտրակաշառք բաժանելու, սպառնալիքներ հնչեցնելու դեպքեր:  Օրինակ՝ բուժհաստատություններից մեկում հիվանդների փոխարեն քվեարկել էին բժիշկները: Սրանք անընդունելի երևույթներ են, որոնք պետք է վերացվեն »,- նշել է նա:

Եմ պատվիրակության ղեկավարը շեշտել է, որ ՀՀ-ում կարևոր է հաստատությունների արժանահավատությունը: «ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց»,- ասել է նա: