Թուրքիայում դատարանը սոնցանցի օգտատիրոջը մեղավոր է ճանաչել՝ Էրդողանին «հրեա» անվանելով վիրավորելու համար

Լուրեր

30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
Բոլորը

Թուրքական հյուսիսարևմտյան Բուրսա նահանգի դատարանը մեղավոր է ճանաչել և 7000 լիրայի չափով տուգանել մի տղամարդու, երբ նա սոցցանցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «հրեա», հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Թայիփը հրեա է, որն իրեն ներկայացնում է որպես մահմեդական»,- դեռ 2020 թվականին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Յուքսել Ուսթունը, ինչն էլ դրդել էր Էրդողանի փաստաբանին նրա դեմ բողոք ներկայացնել՝ նախագահին վիրավորելու համար։

Ըստ Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընի՝ Ուսթունը «նախագահի պատիվը, արժանապատվությունն ու հեղինակությունը վիրավորող արտահայտություններ է օգտագործել»։

Գործով վերջին լսումը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին, որի ժամանակ Ուսթունի փաստաբան Բարան Գյունեշը հայտարարել է՝ հրեաներն իրենց երկրի հարգարժան քաղաքացիներն են։

«Ինչ-որ մեկին «հրեա» կամ «գնչու» անվանելը հանցագործություն չէ»,- ասել է Գյունեշը։

Սակայն դատարանը Ուսթունին դատապարտել է 10 ամիս 20 օր ժամկետով ազատազրկման՝ նախքան այս պատժաչափը 7000 լիրա վարչական տուգանքի վերածելը։

Հավելենք, որ 2014 թվականից հազարավոր մարդիկ են դատապարտվել Էրդողանին վիրավորելու համար։

Էմմա Չոբանյան