Արդյո՞ք նոյեմբերի 9-ին նախատեսված է եռակողմ հանդիպում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը

Լուրեր

08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Հարցազրույցը կհեռարձակվի այսօր երեկոյան՝ ժամը 21։45-ին․ Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է հարցազրույցի մասին ծանուցող հակիրճ հատված, որից պարզ է դառնում, որ Փաշինյանը խոսել է եռակողմ համաձայնության ստորագրումից 1 տարի անց հնարավոր զարգացումներից, սահմանային և անվտանգային հարցերից։

Վարչապետն, ըստ ամենայնի, հերքում է նոյեմբերի 9-ին հնարավոր եռակողմ հանդիպման մասին լուրերը։ Ուշագրավ է, որ այսօր ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել էր, որ հաջորդ շաբաթ տեսակոնֆերանսի ձևաչափով կկայանա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում։ Արդյո՞ք վարչապետի հարցազրույցը տեսագրվել է նախքան Պեսկովի կողմից սպասվող տեսակոնֆերանսի մասին հայտարարություն անելը․ փորձեցինք պարզել վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից, սակայն նրան ուղղված մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Factor.am-ն ավելի ուշ կանդրադառնա վարչապետի հարցազրույցին և կներկայացնի առավել ուշագրավ հատվածները։

Արփի Հակոբյան