ՄԻՊ-ը ԵԽԽՎ համազեկուցողներին է ներկայացրել անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտությունը

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող հարցերից մինչև դատաիրավական բարեփոխումներ ու ԶԼՄ-ների աշխատանք:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները:

Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է առաջնահերթ դիտարկվեն մարդու իրավունքների տեսանկյունից և որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը ոչ թե հակադրվում, այլ լրացում են իրար: Պաշտպանը խոսել է նաև Հայաստանի բնակչության խաղաղ ու անվտանգ ապրելու, սեփականության, ազատ տեղաշարժի և մյուս կենսական իրավունքների երաշխավորման համար ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման բոլոր տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին:

Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է այդ առաջարկն արտացոլող ԵԽԽՎ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի բանաձևի խիստ կարևորությունը:

Արման Թաթոյանն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին, շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։

Պաշտպանն անդրադարձել է նաև դատարաններում քննվող գործերի ձգձգումների անթույլատրելի պրակտիկային: Նա նշել է, որ կան հիմնական դատավարություններ, որոնցով դատական նիստերի անհիմն ձգձգումների պատճառով մարդիկ հայտնվում են տարիների քաշքշուկի մեջ:

Արման Թաթոյանը կոնկրետ օրինակներով ցույց է տվել, որ դատական գործընթացների անլիարժեք աշխատանքի պատճառով մարդիկ պահվում են, օրինակ՝ հոգեբուժարաններում:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խոսել է ԶԼՄ-ների անխոչընդոտ աշխատանքի կարևորության մասին, նշել, որ մի քանի հիմնարար հարցերով դիմել է Սահմանադրական դատարան՝ լրագրողների անխոչընդոտ աշխատանքը երաշխավորելու համար: