Նոյեմբերի 20-ից Տյումեն-Երևան-Տյումեն կանոնավոր չվերթեր կիրականացվեն

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 20-ից կմեկնարկի Տյումեն-Երևան ուղիղ չվերթը, որից հետո Տյումեն-Երևան-Տյումեն կանոնավոր չվերթեր կիրականացվեն շաբաթը մեկ անգամ։ Թռիչքները կիրականացնի «Utair» ավիաընկերությունը, տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը։

Տեղեկացնելով այս մասին նախարար Վահան Քերոբյանին՝ Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը հույս է հայտնել, որ մշտական չվերթերը կնպաստեն պատմական Հայրենիքի հետ Տյումենի հայ համայնքի մշակութային և հոգևոր կապերի ամրապնդմանը, կխթանեն Ռուսաստանի և Հայաստանի միջև բիզնես գործընթացները և զբոսաշրջության զարգացումը։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել գործադրել Տյումենի մարզի հայերի միության և շուրջ 25 հազարանոց հայ համայնքի ներուժը՝ առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու ստեղծված հնարավորությունը՝ Հայաստանի հետ մարզի տնտեսական և մշակութային համագործակցությունն աշխուժացնելու համար։

Վահան Քերոբյանը շնորհակալություն է հայտնել Աբրահամ Հովեյանին՝ Տյումեն-Երևան-Տյումեն կանոնավոր ուղիղ չվերթը կազմակերպելու հարցում իր ջանքերի և հետագա համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ չափազանց կարևորում է Սփյուռքի մասնակցությունը Հայաստանի տնտեսության զարգացման հարցում։ Նա նաև հավելել է, որ ակնկալում է ակտիվ համագործակցություն՝ իր հերթին վստահեցնելով, որ նախարարությունը նույնպես կօգտագործի ընձեռված հնարավորությունը Տյումենի մարզի հետ առևտրատնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։

Հիշեցնենք, որ Տյումենի մարզը հանդիսանում է աշխարհի խոշորագույն վարչատարածքային միավորներից մեկը և Ռուսաստանի ամենամեծ նավթագազային մարզը։ Այստեղ առավել զարգացած են արդյունաբերության հետևյալ ճյուղերը՝ նավթի արտադրություն և վերամշակում, մեքենաշինություն, շինանյութերի արտադրություն, փայտամշակում։