Մեկ օրում՝ 57 մահ․ քովիդից մահվան ցուցանիշով աշխարհում 3-րդն ենք․ նոր խստացումներ, հեռավար դասեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսից միայն մեկ օրում 57 մարդ է մահացել։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է վարակի տարածման ամենասկզբից՝ 2020 թվականի մարտից ի վեր։ Ավելին, Հայաստանը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով ամբողջ աշխարհում երրորդ տեղում է։

1 մլն բնակչի հաշվով Հայաստանում մեկ օրում մահացել է 19 մարդ, Վրաստանում՝ 11 մարդ, Ռուսաստանում՝ 8 մարդ։ Եվ այս երեք պետություններն էլ մահվան ամենաբարձր տեմպերը գրանցող երկրների տասնյակում են։

Հայաստանում այս պահին մոլեգնում է վարակի չորրորդ ալիքը։ Միայն հոկտեմբերին քովիդից մահացել է 763 մարդ՝ չհաշված այն հիվանդներին, որոնք ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել են այլ հիվանդության պատճառով։

Նախորդ տարվա այս շրջանում մեկ օրում մահվան ամենաշատ դեպքերը եղել են 41, այսօր գրանցվել է գրեթե 1,5 անգամ ավելի։

Վարակման նման տեմպերն այլ երկրներում կանխել են պատվաստումներով, իսկ Հայաստանում պատվաստումների ցուցանիշն ամենացածրն է ամբողջ Եվրոպայում։

«Այս պահին աշխարհի բնակչության մոտ 38 տոկոսը լիարժեք պատվաստված է։ Շատ երկրներում պատվաստվել է բնակչության 70 և ավելի տոկոսը։ Մեր երկրում, սակայն, փաստացի լիարժեք պատվաստվածների թիվը կազմում է մոտ 7 տոկոս, իսկ առնվազն 1 դեղաչափ ստացել է բնակչության 16 տոկոսը, ինչը շատ հեռու է ցանկալի ծածկույթից»,- խորհրդարանում այսօր բացատրում էր ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

Երեկ, սակայն, հրապարակվեց ու բուռն քննարկումների և քննադատության արժանացավ լուսանկարը, որտեղ երևում էր, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչները բազմամարդ միջոցառման մասնակցում առանց դիմակի։ Դիմակ չկրողների թվում են նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և այլք։

Եվ հենց երեկ հրապարակվեցին ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների որոշումները՝ կրթությունն անցնում է հեռավարության։

Այս պահի դրությամբ՝ հիմնարկներում աշխատանքը հեռավար կազմակերպելու մասին դեռևս չի հայտարարվել։ Սակայն հավանական է, որ վարակվածների թվի աճի պարագայում օրակարգ գա նաև լոքդաունի տարբերակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան