ԿՀՎ-ն մինչև 2040 թվականը համաշխարհային պատերազմ է կանխատեսել

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Առաջիկա տասնամյակներում մոլորակի կլիմայի փոփոխության պատճառով աշխարհին գլոբալ ռազմական հակամարտություն է սպառնում, ասված է ԿՀՎ-ի հրապարակած զեկույցում։

«Կլիմայի փոփոխության ուժգնացող ֆիզիկական հետևանքները կարող են սրել անդրսահմանային աշխարհաքաղաքական թեժ կետերը, քանի որ պետությունները քայլեր են ձեռնարկում իրենց շահերը պաշտպանելու համար»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նշվում է փաստաթղթում:

Հեղինակների կարծիքով ՝ 2040 թվականից ոչ ուշ «կլիմայական բախումներ» կսկսվեն աշխարհում, որոնց դեպքում կողմերը միմյանց դեմ կկիրառեն տեխնոլոգիաներ, որոնք կուժեղացնեն տարերային աղետները, ինչպիսիք են երաշտը և հեղեղումները: Խոսքը առաջին հերթին գեոինժեներային տեխնոլոգիաների մասին է։

Մասնագետները նաև նախազգուշացրել են Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի իրագործման շուրջ վեճերի պատճառով երկրների միջև լարվածության աճի մասին։ Կլիմայի վերաբերյալ  Փարիզյան համաձայնագրի իրագործումը ենթադրում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատում գլոբալ տաքացումը կանխելու համար:

«Շատ երկրներ կկանգնեն դժվարին տնտեսական ընտրության առջև և, ամենայն հավանականությամբ, կապավինեն տեխնոլոգիական թռիչքի, որպեսզի հետո արագ կրճատեն իրենց արտանետումները։ Չինաստանն ու Հնդկաստանը վճռորոշ դեր կխաղան ջերմաստիճանի բարձրացման հետագիծը որոշելիս», — ասված է փաստաթղթում։

Բացի այդ, զեկույցի հեղինակները հայտարարել են կլիմայի փոփոխության հետևանքների պատճառով զարգացող երկրներում ներքին հակամարտությունների ռիսկի մասին, քանի որ այդ պետություններն ավելի քիչ կարող են հարմարվել նոր պայմաններին:

Կլիմայական պատերազմում հնարավոր ապագա թեժ կետերի թվում են այնպիսի տարածաշրջաններ, ինչպիսիք են Կոնգո, Ինդոս, Մեկոնգ և Նեղոս գետերի ավազանները: Հակամարտություններն այնտեղ կարող են բռնկվել գետերի հունի փոփոխության և ջրի հոսքի վերաուղղորդման պատճառով:

Զեկույցում նշված է 11 երկիր, որոնց վրա առավել շատ են ազդում կլիմայի գլոբալ փոփոխությունների բացասական հետևանքները: Վերլուծաբանների կարծիքով ՝ այդ պետությունները կարող են ծայրահեղ միջոցների դիմել հանուն գոյատևման։ Խոսքը, մասնավորապես, միջուկային զենք ունեցող երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի և Պակիստանի, ինչպես նաև Աֆղանստանի, Հյուսիսային Կորեայի, Մյանմայի և Կենտրոնական և Հարավային Ամերիկայում մի շարք երկրների մասին է: