ԱՄՆ հետախուզական ծառայությունները գլոբալ տաքացումը ճանաչել են որպես ազգային անվտանգության սպառնալիք

Լուրեր

30.07.2026 | 13:27
Ով է փոխարինելու Ռուբինյանին հայ-թուրքական բանակցություններում. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:24
Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը
30.07.2026 | 13:20
Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:15
Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
30.07.2026 | 13:12
Գյումրիում ձերբակալվել է ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած Աշոտ Խաչատրյանը
30.07.2026 | 13:06
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Կիևին հետախուզական տվյալներ են տրամադրել՝ նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. FT
30.07.2026 | 12:57
ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը
30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ հետախուզական ծառայություններն առաջին անգամ հատուկ զեկույց են պատրաստել կլիմայի փոփոխության հետևանքների մասին, որում գլոբալ տաքացումը ճանաչվել է որպես ազգային անվտանգության սպառնալիք, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Փաստաթղթի գաղտնազերծված տարբերակը հրապարակվել է Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի (ODNI) կողմից։

«Մեր գնահատմամբ՝ կլիմայի փոփոխությունն ավելի ու ավելի կխորացնի ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին սպառնացող վտանգները»,- ասված է գերատեսչության ղեկավար Ավրիլ Հեյնսի ներկայացրած զեկույցում։

Փաստաթղթում առանձնացված են 11 երկրներ, որոնք, ըստ ԱՄՆ հետախուզական ծառայությունների, ամենախոցելին են կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած բնապահպանական ու սոցիալական ճգնաժամերին նախապատրաստվելու և դրանց արձագանքելու ունակությամբ։ Դրանցից հատկապես մտահոգիչ է Աֆղանստանը՝ շոգի, երաշտի, ջրի բացակայության և անարդյունավետ կառավարման պատճառով։

Զեկույցում նշվում են կլիմայի փոփոխության դեմ պայքարի մոտեցումների տարբերությունները, ասվում է, որ երկրները, որոնք ապավինում են հանածո վառելիքի արտահանմանը՝ իրենց տնտեսություններին աջակցելու համար, կշարունակեն դիմակայել զրոյական ածխածնի աշխարհի արագ անցմանը, քանի որ վախենում են դրա հետ կապված տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական ծախսերից:

Որպես լարվածության գործոն՝ նշվում է, որ պետությունները «պայքարելու են ռեսուրսների և գերիշխող նոր տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողության համար, որոնք անհրաժեշտ են մաքուր էներգիային անցնելու համար»։ Այս կապակցությամբ զեկույցում, մասնավորապես, առանձնացվում է Չինաստանը։

Բացի այդ, ուշադրություն է դարձվում Արկտիկայում ռազմավարական մրցակցության ուժեղացմանը։ Արկտիկական և ոչ արկտիկական երկրները «գրեթե անկասկած կբարձրացնեն իրենց մրցունակությունը, քանի որ տարածաշրջանն ավելի հասանելի է դառնում ջերմաստիճանի բարձրացման և սառցաշերտերի կրճատման պատճառով»:

Զեկույցում նշվում է, որ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրով սահմանված նպատակները՝ հասնել 1,5 աստիճանից ոչ ավելի ջերմաստիճանի բարձրացման երկարաժամկետ սահմանափակման, ամենայն հավանականությամբ, չեն իրագործվի։

Հավելենք, որ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ հատուկ ծառայությունները կլիմայի փոփոխության սեփական գնահատականն են ներկայացրել։

Տաթև Ֆռանգյան