Նոր զարգացումներ Իրանի միջուկային ծրագրի շուրջ․ VOA-ի անդրադարձը

Լուրեր

30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:45
ՌԴ-ն խնդիր է տեսնում, որ ՀՀ-ն այլ պետությունների հետ ռազմավարական փաստաթղթեր է ստորագրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:33
Հայաստանի պատանի ինֆորմատիկները Եվրոպական օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
30.07.2026 | 13:27
Ով է փոխարինելու Ռուբինյանին հայ-թուրքական բանակցություններում. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:24
Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը
30.07.2026 | 13:20
Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:15
Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
Բոլորը

Երկուշաբթի օրը Եվրամիության բարձրաստիճան դիվանագետ Ջոզեֆ Բորելը հույս հայտնեց, որ ԵՄ և Իրանի դիվանագետները շուտով կհանդիպեն ՝ քննարկելու միջուկային բանակցություններին հավանական վերադարձը, սակայն հրաժարվեց հաստատել Բրյուսելում կայացած հանդիպման մասին տեղեկությունները: Դրա մասին նշում է Ռոյթերս գործակալությունը, փոխանցում է Ամերիկայի ձայնը։

Իրանը վաղուց հերքում է միջուկային զենք ձեռք բերելու ցանկացած հավակնությունները: ԵՄ քաղաքական հարցերով տնօրեն Էնրիկե Մորան, ով համակարգում է բանակցությունները, հինգշաբթի օրը հոկտեմբերի 14-ին Թեհրանում էր՝Իրանի միջուկային բանակցությունների հարցով թիմի հետ հանդիպման համար: Իրանի և համաշխարհային տերությունների միջև բանակցություններ չեն ընթանում արդեն չորս ամիս, երբ Էբրահիմ Ռաիսին ընտրվեց Իրանի նախագահ:

Մորայի այցից հետո Իրանի ԱԳՆ -ն հայտարարեց, որ առաջիկա օրերին Բրյուսելում կընթանան բանակցություններ ԵՄ -ի հետ: Մինչ այժմ իրանական կողմը հրաժարվում էր Վիեննայում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունները վերսկսելուց:

Եվրամիությունը երկուշաբթի ակնարկեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ լուրջ բանակցություններ անհնարին են Վիեննայում համաշխարհային տերությունների և Իրանի միջև բանակցությունների շրջանակից դուրս: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն Բորելը նշել է, որ ժամանակը Իրանի օգտին չէ և հրաժարվել հաստատել, որ հինգշաբթի օրը Բրյուսելում կկայանան լուրջ բանակցություններ Իրանի միջուկային ծրագրի հարցի շուրջ:

Իրանի արտգործնախարարության մամլո խոսնակ Սայիդ Խատիբզադեն իր հերթին հոկտեմբերի 18-ին ասել է, որ Բայդենի վարչակազմը նախորդի «շարունակությունն է և չի փոխել» իր քաղաքականությունը Իրանի հանդեպ:

«Նույն առավելագույն ճնշումը, որը կիրառում էր Թրամփի վարչակազմը, նույնությամբ կիրառվում է ներկայիս ԱՄՆ վարչակազմի կողմից: Խոսակցությունները չեն հստակեցնում մտադրությունները: Գործողություններն են, որ կարող են վկայակոչել, որ Բայդենի վարչակազմը տարբերվում է նախորդ Թրամփի վարչակազմից Իրանի հարցում»,- ասել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղարը: