Պուտինն ու վերածնվող Ասադը փորձարկում են Սիրիայի վրա հարձակվելու՝ Էրդողանի պլանները․ Թուրքիայի նախկին ԱԳ նախարար

Լուրեր

14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում քրդական միավորումների դեմ ռազմական գործողություններ սկսելու հարցը, սակայն այս քայլը Ռուսաստանի հակազդեցությանն է բախվում, որը վերահսկում է տարածաշրջանի օդային տարածքը և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Այս մասին գրել է Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Յաշար Յաքըշը Eurasia Review-ում, փոխանցում է «Ահվալ» գործակալությունը։

Ըստ Յաքըշի՝ անցյալ շաբաթ Էրդողանի կողմից հնարավոր զինված միջամտության վերաբերյալ Ռուսաստանն արդեն հստակ անհանգստություն է հայտնել, որն ուղեկցվել է նաև ԱՄՆ-ի քննադատությամբ։

Նա նշում է, որ Էրդողանը կարող է ցույց տալ գործողությունը կատարելու իր վճռականությունը հոկտեմբերի 30-31-ը անցկացվելիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ  Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո։

«Անկարան վայելում է Վաշինգտոնի աջակցությունը Իդլիբում Ռուսաստանի դեմ պայքարում, բայց նույն ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայի քրդերին»,- գրում է Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը՝ նշելով․ «Իրադարձությունների այս լույսի ներքո Էրդողանը մինչև Հռոմի հանդիպումը, հավանաբար, ձեռնպահ կմնա ռազմական օպերացիայից։ Եթե նա հիասթափվի Բայդենի հետ բանակցություններից, կարող է դիմել նման գործողության»։

Բացի այդ, նա գրում է, որ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժելու կարողությունն ավելի է բարդանում, քանի որ փոխվել է միջազգային հանրության վերաբերմունքը Դամասկոսի նկատմամբ։

Յաքըշը նաև շեշտում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերաբերմունքն էական նշանակություն կունենա ռազմական գործողություններ սկսելուց առաջ։

«Ռուսաստանը փորձարկում է Իդլիբում ընդդիմադիր զինյալներին զինաթափելու գործում Թուրքիայի գործողությունները, մինչդեռ արհամարհում է քուրդ զինյալներին հեռացնելու՝ 2019 թվականի Սոչիի խոստումները։ Երբ Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են լուծումների շուրջ, նրանց սովորաբար հաջողվում է պայմանավորել միջին դաշտում, սակայն եթե հանդիպում են ուժերի փորձարկման դաշտում, Ռուսաստանի՝ հաղթող դուրս գալու հնարավորություններն ավելի մեծ են»,- գրում է Թուրքիայի նախկին ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան