Պետական գաղտնիքը՝ 30 տարի կողպեքի տակ․ ինչպես պետք է բացվեն անկախության շրջանի կարևոր փաստաթղթերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
Բոլորը

Կուզեի՞ք, որ Ձեզ հասանելի լինեին Հայաստանի անկախության առաջին տարիների, Արցախյան շարժման ու այդ ժամանաշրջանի այլ պետական գաղտնիքներ։ Պետական գաղտնիքը կարգավորող և՛ գործող, և՛ նախագծվող նոր օրենքը դա թույլ տալիս են, բայց՝ միայն տեսականորեն։ Փաստացի այդ գաղտնիքներն այդպես էլ մնում են փակի տակ։

Օրենքի նոր նախագիծը, որ դրվել է շրջանառության մեջ, ասում է, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, գաղտնագրման պահից սկսած, գաղտնիության պայմաններում  պահպանվում են` մինչև 30 տարի: Դա նշանակվում է, որ հիմա կարող են հասանելի դառնալ 1990-1991 թվականների կարևորագույն փաստաթղթեր։ Միայն թե այս տարբերակը, ինչպես և գործող օրենքը, սահմանում է բացառություններ։

«Տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով օժտված մարմինների ղեկավարները, ելնելով անվտանգության ապահովման շահերից, իրավասու են երկարացնել գաղտնագրված տեղեկությունների` որպես գաղտնիք պահպանության, նախկինում սահմանված ժամկետները` յուրաքանչյուր անգամ 5 տարի ժամկետով», – նշվում է նաշագծում։

Այս ժամկետների լրանալուց հետո գերատեսչությունները պետք է վերանայեն ու բացեն տեղեկությունները, որոնց գաղտնիությունը այլևս արդիական չէ։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ուսումնասիրության համաձայն՝ գաղտնագրված ոչ մի տեղեկություն 2020-ի ընթացքում հանրության համար հասանելի չի դարձել։

«Վերջին 10 տարվա ընթացքում գաղտնազերծման դրույթները ընդհանրապես չեն կիրառվում՝ եզակի բացառություններով։ Ընդ որում՝ որոշ դեպքերում էլ լինում է, որ գաղտնազերծում են, սակայն կրկին չեն հրապարակվում և ուղարկվում են կա՛մ արխիվ, կա՛մ իրավապահ մարմիններին», – բացատրում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

Դոյդոյանը բացատրում է, որ գաղտնիքների հրապարակումից խուսափելով՝ իշխանությունները փորձում են ծածուկ պահել իրենց գործողությունները, մինչդեռ պետք է լիներ հակառակը։

Ինտերնետի դարում, սակայն, պետական սահմանները հարաբերական են , և թշնամին Հայաստանի պետական գաղտնիքներին կարող է տիրանալ ոչ միայն մարդկանց միջոցով, այլ նաև հեռավար։

«Անցած տարին մեզ ցույց տվեց, որ Հայաստանում քիչ թե շատ արժեքավոր ցանկացած պետական գաղտնիք խոցելի է։ Ադրբեջանական հաքերները կամ նրանց հետ համագործակցող այլ խմբավորումները տառացիորեն կոտրեցին կամ կողքով անցան։ Բառացիորեն շատ մեծ ծավալի տվյալներ, որոնք անձնական տվյալներ կամ պետական գաղտնիք պարունակող տվյալներ են, հայտնվել են բաց ինտերնետում», բացատրում է մեդիափորձագետ Արթուր Պապյանը։

Մասնագետը նշում է, որ ըստ էության՝ այդ համակարգը բոլորովին անպաշտպան էր, ու նույնիսկ հայտնի չէ՝ պատերազմից հետո թերացումների վերաբերյալ քննություններ եղան, թե ոչ, մեղավորները պարզվեցին, թե ոչ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան