Ադրբեջանում Թեհրանին մեղադրում են լրտեսական ցանց ստեղծելու մեջ ու կոչ անում չեզոքացնել իրանական բոլոր գործակալներին

Լուրեր

14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի ու Ադրբեջանի հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ՝ ադրբեջանական մամուլում, որը վերահսկվում է իշխանությունների կողմից, ամեն օր հակաիրանական բովանդակությամբ հրապարակումներ են արվում։ Վերջին օրերին էլ ակտիվորեն քննարկվում է իբրև Թեհրանի Իրանի կողմից  Ադրբեջանում ստեղծված լրտեսական ցանցի առկայությունը, որը, ըստ ադրբեջանցիների, ձևավորել է երկրում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը։

Մասնավորապես, ադրբեջանական Report գործակալության հետ զրույցում Միլի Մեջլիսի պատգամավոր Ջավիդ Օսմանովն ասել է, որ Իրանն այսօր Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ դիրքորոշում ունի։

Նա նշել է, որ Իրանի հակաադրբեջանական քաղաքականության ու դրա արշավի հիմքը «մեծ զրպարտությունն ու կողմնակալությունն են»։

«Պաշտոնական Թեհրանը չի կարող ընդունել Ադրբեջանի պատմական նվաճումը։ Եվ սա այն Իրանն է, որն իրեն անվանում է Իսլամական Հանրապետություն»,- ասել է Օսմանովը՝ նշելով, որ Ադրբեջանում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Օջագնեջատը, երկրում զբաղվել է գործակալական հատուկ ցանցի ստեղծմամբ։

«Նա վերահսկում է «Հուսեինիստների շարժում», «Իսլամական կուսակցություն», « Մուսուլմանական միասնության շարժում» և այլ վնասակար աղանդներ։ Դա Իրանի ուղիղ կողմնակալություն է Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը՝ որպես երկիր, անկախ քաղաքականություն է վարում,  մերժում է բոլոր այս մեղադրանքները, բացահայտում Ադրբեջանի պատմական հողերում իրանական կողմի վանդալիզմն ու ոչնչացնող առաքելությունը»,- ասել է  պատգամավորը։

Նշենք, որ  նախորդ շաբաթ Բաքվում փակվել է Հուսեյնիե մզկիթը, որտեղ էլ տեղակայված է Իրանի գերագույն հոգևոր  առաջնորդի գրասենյակը։ Պաշտոնապես այն փակվել է համավարակային իրավիճակի պատճառով։ Իսկ ահա ինքը՝ Օջագնեջատը, Բաքվից հեռացել է 1 ամիս առաջ։

«Ադրբեջանի ազգային անկախություն» կուսակցության ղեկավար Էթիբար Մամեդովն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է չեզոքացնեն «Ադրբեջանում Իրանի լրտեսական ցանցը»։

«Իրանը շատ կողմակիցների է հավաքել  մշակութային ու կրոնական կապերի հաստատման քողի տակ։ Նրանց պարզապես պետք է չեզոքացնել։ Կառավարությունը պետք է լուրջ փոփոխություններ կատարի իր կրոնական քաղաքականության մեջ։ Իրանամետ կամ նման այլ երկրների հետ կապված կառույցները պետք է ամբողջովին չեզոքացվեն։ Ադրբեջանին պետք են ազգային մոլլաներ։ Իրանը փորձեր է կատարել քաոս ստեղծել ու ներսից Ադրբեջանը բաժանել։ Եվ շարունակելու է դա անել»,- ասել է  Մամեդովը՝ նշելով, որ պետք է բարձրացնել Իրանում բնակվող ադրբեջանցիների իրավունքների հարցը։

Ադրբեջանցի քաղաքական գործիչը նաև ասել է, որ իրանական ցանցերի ազդեցությունը շատ մեծ է։

«Կաշառքի միջոցով նշանակել են իրենց մարդկանց  անհրաժեշտ պաշտոններում։ Նրանք ցանց ունեն կրթության, մշակույթի, զինված ուժերի ու անվտանգության ոլորտում»,- ասել է Մամեդովը՝ հավելելով, որ « դրա դեմ պայքար ընթանում է, սակայն այդ գործընթացը պետք է ավելի մեծ մասշտաբով իրականացվի»։

Էմմա Չոբանյան