Բարձր ենք գնահատում Հնդկաստանի ԱԳՆ հայտարարությունը, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է հետ քաշվի ՀՀ տարածքից. Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Հնդկաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է: Այս մասին Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Սա Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին այցն է ՀՀ: Այցը բավականին սպասված էր: Այցը վկայում է մեր երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև օրեցօր ընդլայնվող և խորացող հարաբերությունների մասին: Անկասկած, այս այցը կխթանի հայ-հնդկական համագործակցությունը բոլոր ոլորտներում: Սա բխում է  մեր երկու երկրների և ժողովուրդների շահերից»,- ասաց Միրզոյանը:

Նա նշեց, որ համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է: «Սա կարող եք տեսնել ՀՀ կառավարության ծրագրում, որը նաև հաստատվել է ԱԺ-ի կողմից»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

«Հնդկաստանը, որպես աշխարհի ամենամեծ ժողովրդավարություն, խոշոր և արագ զարգացող տնտեսություն, ինչպես նաև խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է նպաստել, իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում կայունության, զարգացման և խաղաղության հարցում:

Մենք բարձր ենք գնահատում սկզբունքային դիրքորոշումը, նաև շարունակական աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում: Հայաստանը բազմիցս նշել է՝ ուժի կիրառումը չի կարող հիմք հանդիսանալ հակամարտության լուծման համար, և ԼՂ հիմնախնդիրը պետք է ստանա  իր համապարփակ կարգավորումը՝ խաղաղ բանակցությունների միջոցով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, հայտնի սկզբունքների հիման վրա»,- ասաց Միրզոյանը:

Նա նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության՝ ընթացիկ տարվա մայիսին արված հայտարարությունն այն մասին, որ ադրբեջանական Զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ ինքնիշխան տարածքից:

«Մեր կողմից վերահաստատում ենք ՀՀ դիրքորոշումը Ջամմուի և Քաշմիրի հարցում Հնդկաստանին սատարելու առումով: Մեր դիրքորոշումները համընկնում են նաև ահաբեկչության դեմ պայքարի, ծայրահեղականության և վարձկան ահաբեկիչների՝ հակամարտության գոտիներ տեղափոխման անթույլատրելիության և դատապարտելիության հարցում»,- նշեց ՀՀ արտգործնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: