Էրդողանի խոսնակը հաստատել է՝ Թուրքիան դիտարկում  է ԱՄՆ-ից նոր F-16 կործանիչներ գնելու հնարավորությունը

Լուրեր

17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
Բոլորը

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ ու գլխավոր խորհրդաական Իբրահիմ Քալընը հաստատել է, որ Թուրքիան դիտարկում է ԱՄՆ-ից Lockheed Martin-made F-16 կործանիչների գնելու հնարավորությունը։

Թուրքական Milliyet-ի հետ հարցազրույցում Իբրահիմ Քալընը ասել է, որ հարցը դեռ գնահատման փուլում է։

«Մեր F-16-ի ընդլայնումն ու  մեր ունեցածի արդիականացումը կարող է դիտարկվել, որպես այլընտրանք»,- ասել է Քալընը՝ քննադատելով Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից հեռացնելու ԱՄՆ որոշումը։

«Դա  ամբողջովին անօրինական ու անարդար պրակտիկա է։ Դա սխալ է և ծախսատար որոշում ոչ միայն Թուրքիայի, այլև F-35 ծրագրի համար։ Մենք հուսով եք, որ նրանք այս սխալը, որքան հնարավոր է շուտ կուղղեն»,- ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը՝ նշելով, որ դրա համար 1․4 մլրդ դոլար են վճարել։

Հավելենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է Հռոմում G20 գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հենց  F-16-ի գործարքի քննարկելու համար։

Էմմա Չոբանյան