«Երկու օր առաջ Շիրակի մարզպետն առաջարկեց, ես էլ համաձայնեցի»․ Գյումրիի համայնքապետի ժ/պ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զորաբյանն այսօր քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց Գյումրիի համայնքապետի ժ/պ Ալբերտ Մարգարյանին, որը նշանակվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ։

Ալբերտ Մարգարյանը 2005 թվականից զբաղեցրել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնը։

Այսօր լրացել է Գյումրու ՏԻՄ-ի պաշտոնավարման հինգ տարվա ժամկետը, հետևաբար և դադարեցվել են նրանց լիազորությունները՝ թե՛ քաղաքապետի, և թե՛ ավագանու։

«Պարոն Մարգարյանն ունի տեխնիկական գիտությունների թեկնածուի և Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական ակադեմիկոսի որակավորում։ Որպես շինարար և քաղաքաշինության փորձառու մասնագետ՝ առհասարակ ներկայացնելու կարիք չկա, լավ տեղյակ եք։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Բալասանյանին՝ երկարատև աշխատանքի, անցած ճանապարհի համար, ու ձեզ՝ պարոն Մարգարյան, մաղթում եմ արդյունավետ աշխատանք՝ ի նպաստ Գյումրիի և գյումրեցու»,- ասաց մարզպետի տեղակալը։

Ալբերտ Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով վարչապետին, ցուցաբերած մեծ վստահության համար, ասաց․ « Ճիշտ է՝ իմ պաշտոնավարումը կարճ ժամանակահատված է ունենալու, որովհետև Գյումրու ՏԻՄ ընտրություններն են, բայց շարունակելու ենք քաղաքապետարանի, համայնքի բնականոն գործունեությունը, որպեսզի թե՛ ընտրական գործընթացների ժամանակ, թե՛ հետագայում, հետընտրական ժամանակահատվածում՝ մինչև նոր ավագանու ձևավորումը և քաղաքապետի նշանակումը, քաղաքապետարանի գործունեությունը լինի համահունչ և բնականոն գործընթացը շարունակվի՝ առանց որևէ խոչընդոտներիի։

Գիտենք, որ համայնքային տնտեսությունը բավականին բարդ է, ծավալուն է և անմիջապես կապված է քաղաքի ազգաբնակչության հետ և պետք է այնպես անենք, որպեսզի ազգաբանակչությունը ընդհանարպես տարբերություն չզգա կատարվող գործընթացներում՝ իր շահերի առումով»։

Լրագրողների հետ զրույցում Ալբերտ Մարգարյանը տեղեկացրեց, որ Գյումրիի համայնքապետի ժ/պ նշանակվելու առաջարկություն երկու օր առաջ իրեն արել է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։
«Կպաշտոնավարեմ մինչև նոր քաղաքապետի պաշտոնի ստանձնելը»,-ասաց Ալբերտ Մարգարյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

Արմիկ Մովսիսյան