«Թասիբով դաշինք»-ի Գյումրու քաղաքապետի թեկնածուին հրավիրել են ոստիկանություն

Լուրեր

25.09.2026 | 02:47
ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. վարչապետի ելույթը ՄԱԿ-ում
24.09.2026 | 23:24
Ապարան քաղաքում, Կայք բնակավայրում, Վանաձոր քաղաքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
24.09.2026 | 23:15
Հայկական ծագման արտահանումը Չինաստան աճել է 76, ԵՄ՝ 69 տոկոսով. Պապոյան
24.09.2026 | 22:59
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ
24.09.2026 | 22:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.09.2026 | 22:37
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել հայկական արտադրանք գնել
24.09.2026 | 22:28
ԵՄ-ն RT France-ի նախկին ղեկավարի նկատմամբ սահմանափակող միջոցներ է կիրառել ՌԴ հիբրիդային սպառնալիքների շրջանակում
24.09.2026 | 22:15
Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
24.09.2026 | 22:02
Արտաքսված ադրբեջանական քաղհասարակությունը ԵԽ-ին կոչ է անում Բաքվի դեմ միջոցներ ձեռնարկել
24.09.2026 | 21:50
Քննարկվել են ՀՀ Կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր
24.09.2026 | 21:44
Միրզոյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը քննարկել են հումանիտար հարցեր
24.09.2026 | 21:31
ԱՄՆ-ը ձգտում է Հայաստան-Ադրբեջան տարանցիկ համաձայնագիրը վերածել ներդրումային հնարավորության․ ինչ է քննարկվել Նյու Յորքում TRIPP-ի հետ կապված
24.09.2026 | 21:20
Մայր Աթոռն արձագանքեց․ ինչպես են մեկնաբանում Փաշինյանի պատվիրած զեկույցը տարբեր կողմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 21:10
Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
24.09.2026 | 21:00
Սամվել Կարապետյանի լավ կողմն այն է, որ ասաց իր մտածածը՝ անտեր կմնան, եթե ՌԴ բազան հանեն․ Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Թասիբով դաշինքի» քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանին հրավիրել են ոստիկանություն։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց թեկնածուն։

Նրա պարզաբանմամբ՝ պատճառը եղել է միայն իշխող կուսակցության՝ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի հետ սուրճ խմելու և բանավիճելու իր ցանկությունը։

«Ես ուզում էի հասկանալ իր դիրքորոշումը քաղաքապետ առաջադրվելու հետ կապված։ Ինձ համար շատ տարօրինակ է՝ մարզպետն ինչո՞ւ է ուզում դառնալ քաղաքապետ։ Իհարկե, ինքը հարցազրույց էր տվել, թե ՏԻՄ-ը լծակներ ունի, ինքն էլ սիրում է Գյումրին, բայց դա պաթետիկ է հնչում։ Ուզում էի իր աչքերի մեջ նայել ու մի քանի հարց տալ, իմ ցանկությունը դա է եղել։ Մի քանի անգամ իրեն զանգել եմ, չի պատասխանել, երեկ էլ ինձ հրավիրել են ոստիկանություն, խնդրել են իրենից հեռու մնալ»,- ասաց նա։

Կարապետ Պողոսյանը չի հասկանում, թե ինչո՞ւ է ՔՊ-ի թեկնածուն խուսափում բանավեճից։

«Ինչո՞ւ է ինքը խուսափում բանավեճից, քաղաքականությունն առաջին հերթին բանավեճ է, ինչո՞ւ են հույսը դրել միայն այն բանի վրա, որ ամսի 15-ին բանավեճ է տեղի ունենալու Հանրայինով։ Բա որ ամսի 15-ին բանավեճը չկայանա՞։ Մարդկանց անկեղծությունն ինչո՞վ է երևում, իրար հետ բանավիճելով, ընդ որում` կառուցողական ու քաղաքակիրթ բանավիճելով»,- ասաց Կարապետ Պողոսյանը։

Factor.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հրավիրել են թեկնածուին ոստիկանություն՝ հորդորելով հեռու մնալ մարզպետից։ Ի պատասխան մեր հարցադրման՝ ոստիկանությունից մեզ ուղարկեցին հետևյալ պարզաբանումը․ «Ոստիկանություն հրավիրվել է ոչ միայն ինքը, այլև ՏԻՄ ընտրություններին մասնակցող այլ անձինք, համայնքի ղեկավարներ, որոնց հետ քննարկվել են նախընտրական և ընտրական գործընթացների հետ կապված հարցեր»։

Մեզ առայժմ չի հաջողվել կապ հաստատել ՔՊ-ի թեկնածու Հովհաննես Հարությունյանի հետ։ Նրա պարզաբանումը ստանալու դեպքում այն ևս կհրապարակենք։

Արմիկ Մովսիսյան