Անկարան աջակցել և աջակցելու է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը․ Չավուշօղլու

Լուրեր

12.02.2026 | 23:18
Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան
12.02.2026 | 23:04
Մեր բոլոր որոշումներն ուղիղ ձևով կապված են պատմությունից քաղած դասերի հետ․վարչապետ
12.02.2026 | 22:56
Դեսպան Բալայանը ԵՄ հանձնաժողովում քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
12.02.2026 | 22:39
ԱԳ նախարարին կից խորհրդի առաջին նիստում քննարկվել են տարածաշրջանային ապաշրջափակման նախագծերը
12.02.2026 | 22:29
Սայաթ-Նովա գյուղում ավտոմեքենա է այրվել
12.02.2026 | 22:15
Բաքուն պնդում է, որ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեղաշրջման գործում կապ է պահպանել ՌԴ-ի հետ
12.02.2026 | 22:02
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.02.2026 | 21:49
Հունաստանի և Թուրքիայի ղեկավարներն Անկարայի բանակցություններում երկխոսություն են խոստացել՝ Էգեյան ծովում շարունակվող վեճերի ֆոնին
12.02.2026 | 21:38
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք է առաջադրվել Վալերիյ Օսիպյանին և նրա նախկին ղեկավարին
12.02.2026 | 21:31
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնի են
12.02.2026 | 21:25
Հայաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ ներդրումների ալիքի, որը կարող է գերազանցել 13 մլրդ դոլարը. Bloomberg
12.02.2026 | 21:14
Ձյուն, բուք և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին
12.02.2026 | 21:00
Ադրբեջանից ֆինանսավորված Փոլ Գոբլն ասաց՝ Վենսի այցը սահմռկեցուցիչ է ՀՀ համար, և նրան լայնորեն տարածեցին ՀՀ-ում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 20:45
Ինչ են ուզում հայ երիտասարդները․ կայացավ ԵՄ-Հայաստան երիտասարդական առաջին ֆորումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 20:29
ՀԲՖ մրցաշարերն ընդգրկվել են World Boxing-ի օրացուցային պլանում
Բոլորը

Թուրքիային և Ուկրաինային կապում են սերտ բարեկամական հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար  Մևլութ Չավուշօղլուն Լվովում իր ուկրաինացի պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

«Մեր կապերը զարգանում են մի շարք ուղղություններով, որը չի կարող չուրախացնել։ Երկու երկրների նախագահները տարեսկբից 2 հանդիպում են անցկացրել»,- ասել է Չավուշօղլուն։

Թուրք պաշտոնյան անդրադարձել է նաև Ղրիմի հարթակի թեմային։

«Անկարան աջակցել և շարունակելու է աջակցել Ղրիմի հարթակի նախաձեռնության առաջմղմանը։ Թուրքիան հատուկ նշանակություն է տալիս Ղրիմի թաթարների իրավունքներին։ Մինչև տարեվերջ թուրքական կողմի աջակցությամբ կսկսվի Ղրիմի թաթարների համար տների կառուցումը»,- ասել է թուրք նախարարը։

Նա նաև խոսել է Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակից։

«Հակամարտությունը Դոնբասում պետք է լուծվի Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմամբ»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան