Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Քաղաքականություն
07.10.2021 | 18:31ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսիին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը հանդիպումը համարել է լավ առիթ երկկողմ օրակարգի արդիական հարցեըը քննարկելու տեսանկյունից և ներկայացրել Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի մշակման ընթացքը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է միջոցառումների ծրագրի շուրջ առաջիկայում Հայաստանի զարգացման բոլոր գործընկերների հետ քննարկման կազմակերպման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարի շուրջ: