Անկարայում Թուրքիայի և Իրանի միջև քաղաքական խորհրդակցություններ կանցկացվեն
Քաղաքականություն
07.10.2021 | 16:08Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև տեղի կունենան քաղաքական խորհրդակցություններ։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքից։
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Անկարայում հոկտեմբերի 8-ին Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալն ու Իրանի ԱԳ փոխնախարար Բաղդերի Քանին քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն։
«Խորհրդակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Էմմա Չոբանյան