Երևան համայնքն ու ԵՄ կառույցներն ընդլայնում են համագործակցության շրջանակները. քաղաքապետն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Լուրեր

30.07.2026 | 16:17
Տեխնիկական խոտանից օգտվելով՝ հաշվեհամարից հափշտակվել է ավելի քան 10.9 մլն դրամ․ գործն ուղարկվել է դատախազին
30.07.2026 | 16:06
«Կարող ա պարզվի ՀՀ-ի տղաների X տոկոսը Ճուտո ա». Փաշինյանը` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:55
Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:43
Ով է Փաշինյանի նոր խոսնակը և ինչ է հայտնի նրա մասին
30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած ԵՄ պատվիրակության հետ։ ԵՄ կառույցների հետ Երևանը համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնք վերաբերում են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտների. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Կողմերը մտքեր են փոխանակել «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի, կայուն էներգետիկ զարգացման գործողությունների, կոշտ և վտանգավոր թափոնների կառավարման նախագծերի, ինչպես նաև ավտոբուսների ձեռքբերման ծրագրի շուրջ:

Անդրադառնալով ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթին, որից որոշակի մաս տրամադրվելու է Երևանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համայնքն առանձնացրել է 5 բնագավառ:

Մասնավորապես, առաջակվում է գործակցությունն ընդլայնել հասարակական տրանսպորտի բարեփոխումների իրականացման, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման, կենցաղային կոշտ աղբի կառավարման, Երևանի «Խելացի քաղաք» հայեցակարգի, ինչպես նաև մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերով:

«Սրանք ծրագրեր են, որոնք առնչվում են յուրաքանչյուր երևանցու և մեծ դերակատարում կարող են ունենալ բնակիչների կյանքի որակի բարձրացման առումով: Այս նախագծերի կյանքի կոչման արդյունքում մեր համագործակցության և եվրոպական կառույցների աջակցության արդյունավետությունը կզգա յուրաքանչյուր քաղաքացի»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Իր հերթին, կարևորելով Եվրոպական Միության կառույցների և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված համագործակցությունը, Եվրոպական հանձնաժողովի արևելյան հարևանության գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթը նշել է, որ իրենք պատրաստակամ են ընդլայնել ծրագրերի շրջանակները:

Կողմերը պայմանավորվել են համագործակցության նոր ծրագրերը հնարավորինս շուտ գործնական փուլ տեղափոխել»,- ասված է հաղորդագրությունում: