Նոր վտանգավոր պրոցես է սկսվում․ ՀՀ-ն ուժային գործիք պիտի չդառնա․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 13:35
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:33
Հայաստանի պատանի ինֆորմատիկները Եվրոպական օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
30.07.2026 | 13:27
Ով է փոխարինելու Ռուբինյանին հայ-թուրքական բանակցություններում. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:24
Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը
30.07.2026 | 13:20
Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:15
Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
30.07.2026 | 13:12
Գյումրիում ձերբակալվել է ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած Աշոտ Խաչատրյանը
30.07.2026 | 13:06
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Կիևին հետախուզական տվյալներ են տրամադրել՝ նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. FT
30.07.2026 | 12:57
ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը
30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ 

-Պարո՛ն Վարդանյան, Փաշինյանն ու Ալիևը վերջին շրջանում, մոդա դարձած բառապաշարով ասած, դրական ուղերձներով են փոխանակվել։ Ըստ երևույթին, առաջիկայում ընդգծվում է նաև նրանց հանդիպումը։ Ալիևն էր ասել՝ եթե Հայաստանն ադրբեջանական կողմին հանձնի Լեռնային Ղարաբաղում ականապատ հատվածների քարտեզները, Բաքվի պատասխանն ադեկվատ կլինի: Լիտվայում էլ Նիկոլ Փաշինյանն առաջարկ արեց Ալիևին՝ իր հետ հանդիպման կտանի ականապատ դաշտերի քարտեզները, թող Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին հայ գերիներին բերի։ Իրական պրոցես կարո՞ղ է սկսվել, հատկապես, որ Փաշինյանն է օրերս այցելելու Մոսկվա, չի բացառվում՝ նաև հետո դա անի Ալիևը։

-Վերջին շրջանում մենք կոնստրուկտիվ հայտարարություններ ենք լսում։ Կարող ենք ենթադրել նաև, որ միջազգային հանրության ներգավվածություն կա այս ամենում, ընդ որում՝ ակտիվ: Միսնկի խումբը ցույց է տալիս, որ պետք չէ իրենց մասին մոռանալ և Ղարաբաղ են պատրաստվում այցելել։ Այս նոր պրոցեսը, թե ինչ արդյունքների կհանգեցնի, չենք կարող ասել այս պահին։

-Թերևս պիտի կարևոր համարենք այն, որ ՀՀ-ն չտրվի արտաքին ճնշումներին և շահերի զիջումներ չանի, ինչքան էլ գայթակղիչ լինի տարածաշրջանի ապաշրջափակումը։

-Մենք չպետք է մոռանանք ՀՀ քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների դերակատարությունը, և նաև ինչու ոչ՝ ընդդիմության։ Դուք լրատվամիջոց եք և բարձրացնում եք այս հարցերը, և իշխանությունը գիտի, որ կա հանրային վերահսկողություն և հանրային պահանջ, ու նաև կան որոշակի հայտարարություններ, որ խոսք լինել չի կարող Ադրբեջանին միջանցք տրամադրելու և Ղարաբաղից հրաժարվելու մասին։ Հիմա կա այդ ընդդիմությունը և բոլորը գիտեն, որ յուրաքանչյուր առիթ, նույնիսկ` չեղած, կօգտագործեն, որպեսզի իրենց դիրքերն ամրապնդեն և հակառակը՝ թուլացնեն ՀՀ իշխանության դիրքերը։ Տեսեք, դուք ասում եք, որ կարևոր է՝ զիջումներ չանեն, այնքան վերահսկող գործոններ կան, որ նույնիսկ դա թույլ չեն տա։

-Եկեք տարածաշրջանի պատկերին էլ նայենք փոխաբերական իմաստով ասած՝ ինչ-որ մի տաք երկաթ է ծեծվում տարածաշրջանում, և պարզ էլ չէ՝ ի վերջո դա կտրող թո՞ւր է դառնալու՝ արյուն հեղող, թե՞ պատերազմի կամ ռազմական գործողությունների պրոցես չի լինի։ Ի՞նչ նկատի ունեմ վերջին շրջանում լարվել են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչը մեզ զգոնության է մղում։ Վերջին մեկ ամսում Ադրբեջանն ու Թուրքիան 5-րդ զորավարժությունն են անցկացնում, այս անգամ՝ Նախիջևանում, Իրանն էլ է անցկացնում զորավարժություններ։

Իրանի ԱԳՆ-ն Մոսկվայում Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է «Հույս ունեն՝ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը»։ Ահազանգ տեսնո՞ւմ եք մեզ համար։

-Դե իհարկե, իրավիճակը շատ բարդ է, կան բազմաթիվ ռիսկեր, բայց այստեղ հետևյալի մասին էլ կարող ենք խոսել՝ ՀՀ-ն ի՞նչ կարող է այստեղ անել։

-Իրանի ահազանգած սահմանների փոփոխության վտանգը ՀՀ-ի՞ մասին է։

-Չեմ կարող ասել։ Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները և հասարակությունը, բնականաբար, չեն կարող թույլատրել սահմանի փոփոխություններ։

Չմոռանանք նաև, որ միջազգային հանրությունը նույնպես բազմիցս խոսել է Սյունիքի կարևորությունից, այցեր են կատարվել այնտեղ։ Այսինքն՝ այստեղ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը, կարծում եմ, որ կարևոր սկզբունք է, և, վերջիվերջո, կա միջազգային հանրության կենսական շահերի տեսակետ, և մենք այդ բախման թատերաբեմը չպետք է լինենք։ Կարող է գայթակղիչ լինել ինչ-որ մեկի թուլությունն օգտագործել մյուսի դեմ, բայց ՀՀ-ն պետք է չդառնա գործիք՝ ինչ-որ մեկի դեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան