ԼՂԻՄ տարածքների և ԼՂ վերջնական կարգավիճակի վերաբերյալ խոսակցությունը բանակցային փուլում ինչ-որ պահի պետք է տեղի ունենա․ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 13:33
Հայաստանի պատանի ինֆորմատիկները Եվրոպական օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
30.07.2026 | 13:27
Ով է փոխարինելու Ռուբինյանին հայ-թուրքական բանակցություններում. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:24
Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը
30.07.2026 | 13:20
Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:15
Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
30.07.2026 | 13:12
Գյումրիում ձերբակալվել է ԱԺ ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած Աշոտ Խաչատրյանը
30.07.2026 | 13:06
ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Կիևին հետախուզական տվյալներ են տրամադրել՝ նավթավերամշակման գործարանների վրա հարվածների ժամանակ ռուսական ՀՕՊ համակարգերը շրջանցելու համար. FT
30.07.2026 | 12:57
ՀՀ դեսպանը Hudson Institute-ում քննարկել է Հայաստան–ԱՄՆ գործընկերության զարգացումը
30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
Բոլորը

Տևական ժամանակ գործադիր մարմնի ներկայացուցիչներից որևէ մեկից միջազգային որևէ հարթակում չեմ լսել Արցախի հայկական տարածքների օկուպացիայի մասին ամուր հիշատակում: ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Պատգամավորը նշեց, որ իշխանական խմբակցության պատգամավորները պնդում են, թե պետք էլ չէ այդ մասին խոսել:

«Որևէ ռևանշիզմի մասին չէ խոսքը, այլ միջազգային հարթակներում մեր հայրենիքի շահերը պաշտպանելու մասին է և բարձրաձայնելու, որ մեր հայրենիքի որոշ հատված օկուպացված է թշնամու կողմից: Ձեր կառավարության կազմում կա՞ գոնե մեկ հոգի, որ պատրաստ է այս ամբիոնից պնդել, որ մեր հայրենիքի որոշակի հատված օկուպացված է»,-ասաց Հայկ Մամիջանյանը:

Հարցին պատասխանեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նախարարը նկատեց պատգամավորի հարցի ձևն ամենևին չի նպաստում հարցի էական, բովանդակային քննարկմանը, այնուհետև նշեց. «ԼՂԻՄ մաս հանդիսացած և այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների վերաբերյալ խոսակցությունն առկա է, օրակարգում է, և մեր կողմից մատնանշվում է զանազան միջազգային հարթակներում: Դա և ԼՂ վերջնական կարգավիճակի վերաբերյալ խոսակցությունն ինչ-որ մի պահի բանակցային փուլում պետք է տեղի ունենա»:

Մանրամասները՝ տեսանյութում: