Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքն իր գերակայությունը կորցրել է և նոր աշխարհակարգի ձևավորման կարիք կա

Լուրեր

30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Աշխարհակարգի խնդրահարույց ընկալումը՝ հիմնված Արևմուտքի երկրների գերակայության վրա, դառնում է անցյալ։ Այս մասին Kriter ամսագրին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «Անադոլու»-ն։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ աշխարհակարգի հիմքերի վերանայման անհրաժեշտությունն ընկալվում ու ճանաչվում  է միջազգային գործընթացների մասնակիցների, այդ թվում՝ Արևմուտքի կողմից։

«Հարյուրամյակներ տևող Արևմուտքի գերակայությունը մոռացության մեջ է, ձևավորվում է նոր միջազգային համակարգ։ Թուրքիայի նման երկրների աճող ուժը նրանց դուրս է բերել միջազգային խաղացողների դերակատարների մեջ։ Խոսքը ոչ միայն մեր երկրի, այլև «միջին ուժի մասշտաբի» շատ այլ պետությունների  մասին է, որոնց կշիռն աճում է։ Մենք արդեն ապրում ենք լրիվ այլ աշխարհում, որտեղ իշխում են ոչ միայն խոշոր տերությունները»,- ասել է Էրդողանը։

Նա նաև խոսել է Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մասին։ Բացի այդ, Էրդողանը կրկին նշել է ՄԱԿ-ի բարեփոխումների կարևորության մասին։

«ՄԱԿ-ը պետք է ուժեղանա, վերածվի մարմնի, որն իսկապես կհամապատասխանի միջազգային հանրության պահանջներին։ Այդ նպատակը հասանելի է։ Կառույցը, որում Գլխավոր վեհաժողովը ՄԱԿ-ի «օրենսդիր» ճյուղն է, իսկ Անվտանգության խորհուրդը՝ «գործադիր», միակ ճանապարհն է աշխարհում արդարության հաստատման»,- ասել է Էրդողանը։

Նա ընդգծել է ՄԱԿ-ում վետոյի պրակտիկայից հրաժարվելու կարևորությունը։

Հավելենք, որ սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահը ներկայացրել էր իր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը, որտեղ կրկին խոսել է ՄԱԿ-ում բարեփոխումների մասին։

Էմմա Չոբանյան