Արմենուհի Կյուրեղյանը նախազգուշացում ստացավ ոչ պատշաճ բառապաշարի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին այսօր ԱԺ-ում նկատողություն հայտարարվեց ոչ պատշաճ բառապաշարի համար:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Արմենուհի Կյուրեղյանի հարցադրման, Ազգային ժողովի ամբիոնից կրկին հայտարարեց, որ պատերազմում ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ինքն է և ընդգծեց, որ այդ մասին հարյուր անգամ արդեն ասել է:

Կյուրեղյանն արձագանքեց՝ ընդգծելով. «Միևնույն է Ձեզ և՛ դավաճան են անվանում, և՛ կապիտուլյանտ»:

Վարչապետը պատասխանեց, թե ընդդիմությանն ավելի մեծ դավաճան ու կապիտուլյանտ են անվանում, և ընտրությունների արդյունքները  դրա մասին են վկայում:

«Ձեր դավաճան ու կապիտուլյանտ լինելու մասին, կարծում եմ, առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներն կունենանք:

Ես,այո,ինձ մեղավոր եմ ճանաչում, այդ թվում՝ բանակը կոռումպացված տարրից չազատելու համար 2018 թվականից հետո:

Ձեր խմբակցության անդամ կա, որ անընդհատ հոկտեմբերի 7-ի մասին է խոսում անհեթեթ բաներ: Հոկտեմբերի 7-ի առաջարկն ընդունվել է, պայմանավորվածությունը ձեռք է բերվել, որի արդյունքով Հայաստանի ԱԳ նախարարը Ադրբեջանի ու ՌԴ ԱԳ նախարարների հետ ստորագրել է փաստաթուղթ, որը հրապարակվել է:

Կյուրեղյանը տեղից միջամտեց, վարչապետն ընդհատեց խոսքը և հեռացավ ամբիոնի մոտից, ինչից հետո էլ Արմենուհի Կյուրեղյանին նկատողություն հայտարարվեց ոչ պատշաճ բառապաշարի համար: