Դուք մեզ շահագործում եք․ Աղազարյանը՝ Ռուբինյանին ու ԱԺ նախագահությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:39
ՀՀ ՔԿ նախագահն Իրանի արդարադատության նախարարի հետ քննարկել է քրեական գործերով իրավական օգնության արդյունավետության բարձրացումը
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
Բոլորը

«ԱԺ հարգարժան փոխխոնակ, պարոն Ռուբինյան, հիմա ինձ մի բան թույլ կտամ, որը, հուսով եմ, կլինի վերջինը՝ այս ամբիոնից»,- խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը:

Պատգամավորը խորհրդարանի ամբիոնից հիշեցրեց, որ կա ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը, որտեղ հստակ նշված են նիստը վարելու կանոնները, ուստի, ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը չպետք է շահագործի «կարգապահ ու պատասխանատու պատգամավորներին»։

«Պարո՛ն Ռուբինյան, մենք արդեն երկար ժամանակ է՝ ճանաչում ենք իրար, և ես վստահ եմ, որ Դուք իմ նկատմամբ հաստատ համոզմունք ունեք, որ ես համարվում եմ պարտաճանաչ, պատասխանատու մարդ, ինչպես նաև կարգապահ պատգամավոր։ Եվ ես, փառք Աստծո, միակը չեմ, շատերն են։ Բայց Դուք մեզ շահագործում եք։ Դուք, ԱԺ նախագահը և մյուս փոխխոսնակը մեզ շահագործում եք»,- դժգոհեց ՔՊ խմբակցության պատգամավորը։

Հովիկ Աղազարյանի հորդորն էր թույլ չտալ մյուս պատգամավորներին՝ շեղվել քննարկվող հարցի էությունից, քանի որ դա բերում է «լրացուցիչ լարվածության»։

«Արգելեք այդ ամեն ինչը։ Դա բերում է լարվածության։ Լրացուցիչ օջախ է առաջանում մեր ընդդիմադիր գործընկերների հետ՝ առանց այդ էլ դեռ չճշտած որոշ հարցերում։ Կանխարգելեք այդ ամեն ինչը։ Արգելե՛ք, խնդրում եմ, կոչ եմ անում ձեզ, հարգե՛ք մյուսներին, թույլ մի՛ տվեք, որ պատգամավորները շեղվեն քննարկվող հարցերից»,- ասաց Աղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: