Պարարվեստի պետական քոլեջում տեղի է ունեցել տիկին Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» գրքի հիման վրա բալետային ներկայացման պրեմիերան

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» գրքի հիման վրա Երևանի պարարվեստի պետական քոլեջում բեմադրվել է մանկական բալետ։ Սա հայկական երաժշտական պատմության մեջ առաջին բալետն է՝ նախատեսված ամենափոքր հանդիսատեսների համար։

Պարարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ բեմադրության հեղինակը քոլեջի ուսուցիչ Վահե Բաբաջանյանն է, երաժշտությունը, որը հեղինակել է 15-ամյա կոմպոզիտոր Գրիգ Բալասանյանը, կատարում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Սա բարեգործական նախագիծ է, որում ներգրավված բոլոր մասնագետներն աշխատել են անվճար։

Հոկտեմբերի 4-ին «Քաչալ ոզնին» բալետի առաջնախաղը դիտելու էր եկել տիկին Նունե Սարգսյանը, ով ներկայացման ավարտին իր հիացական խոսքերն է ասել՝ նշելով. «Շատ զարմացած եմ։ Ամեն բան այնքան գեղեցիկ էր, կատարյալ և պրոֆեսիոնալ, որ խոսքեր չեմ գտնում՝ հայտնելու իմ հիացմունքը»։

Տիկին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, ովքեր ներգրավված են եղել «Քաչալ ոզնին» ստեղծագործությունը բալետային ներկայացման վերածելու բարդ ու երկարատև աշխատանքին։ Նա առանձնահատուկ կարևորել է երեխաների մեծ ներդրումն այս բալետի կայացման գործում։ «Ես շատ լավ գիտեմ, թե նրանք ինչպես են աշխատել, ամեն մի պարային շարժումը ժամերի աշխատանք է։ Ես շատ գնահատում եմ նրանց աշխատանքը և ցանկանում եմ մաղթել կանաչ ճանապարհ, որ էլ ավելի կատարելագործվեն և պարեն ինչպես հայկական, այնպես էլ աշխարհի բեմերում։ Այս փոքրիկներն իրենց պարի շնորհիվ պետք է դառնան Հայաստանի դեսպաններն աշխարհում»,– եզրափակել է տիկին Նունե Սարգսյանը։