Այս քննարկումն ավելի վտանգավոր է․ իհարկե, սահմանները ներպետական օրենսդրությամբ չեն անցկացվում. Վլադիմիր Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
Բոլորը

Հայաստանի պետական սահմանները չեն որոշվում ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը և կոչ արեց օրակարգից չշեղվել:

«Այս քննարկումն ավելի վտանգավոր է: Իհարկե, սահմանները ներպետական օրենսդրությամբ չեն անցկացվում»,- նշեց պատգամավորը:

Դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ Վարդանյանը հետաքրքրվեց. «Արցախի անկախության տոնին ո՞ւր էիք, պարո՛ն Մամիջանյան, ինչու մեզ հետ Արցախում չէիք, կամ երբ որ ԵԽԽՎ-ում քննարկվում էր կարևորագույն նախագիծ, որտեղ պետք էր վերականգնել Արցախ, Լեռնային ղարաբաղ անվանումը, ինչո՞ւ մեզ հետ Ստրասբուրգում չէիք և պատգամավոր առ պատգամավոր չէիք համոզում, որ դա կենսական նշանակության հարց է»:

Վարդանյանը ևս մեկ անգամ հորդորեց դադարեցնել սահմանների վերաբերյալ քննարկումը. «Սա անպտուղ է և կարող է բերել վտանգավոր հետևանքների»: