ԱԳՆ-ից պարզաբանում են՝ ՀՀ դրոշը բացակայում է, քանի որ հանդիպումը դեռ չի մեկնարկել․ մամուլի քարտուղարը խմբագրել է գրառումը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Իրանում է։ Միրզոյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը երկու ժամ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ այցի շրջանակում «տեղի է ունենում ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը»։

Factor.am-ը քիչ առաջ գրեց, որ հանդիպմանը բացակայում է Հայաստանի Հանրապետության դրոշը։ ԱԳՆ-ից հեռախոսազանգի միջոցով մեզ պարզաբանում չտվեցին։ Մամուլի քարտուղար Վահան Հունանյանը քիչ առաջ խմբագրել է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ գրառումը՝ հայտնելով․ «Նախարար Միրզոյանին օդանավակայանում դիմավորեց ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ա․ Հաղիղիանը»։

Այս գրառումից հետո խոսնակը պատասխանեց ավելի վաղ տրված մեր այն հարցին, թե ինչու է բացակայում ՀՀ դրոշը․ «ԱԳ նախարարների հանդիպումը դեռ չի մեկնարկել, օդանավակայանում մեզ դիմավորել են, որի ժամանակ դրոշներ նախատեսված չեն։ ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի ավելի ուշ, որի ժամանակ կլինի նաև ՀՀ դրոշը»։

Անդրադառնալով խմբագրված գրառմանը՝ Հունանյանն ասաց, որ դա ընդամենը տեխնիկական խնդիրների հետևանք էր։

 

Արփի Հակոբյան