Օֆշորներում թափառող հայկական հանքերը․ «Հետք»

Լուրեր

08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2012 թ. հոկտեմբերի 26-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը, որը պատկանում է ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, անգլերեն գովազդ հրապարակեց բրիտանացի ներդրողների կողմից առաջիկայում Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում կատարելիք ներդրումների մասին: Դրա նախորդ օրը «ՀԺ»-ն հրապարակել էր գովազդի հայերեն տարբերակը, բայց ուշադրության արժանի էր ոչ միայն այն, որ օրաթերթը անգլերեն գովազդ, որպես կանոն, չի հրապարակում, այլեւ գովազդ-հայտարարության մեջ առկա ազգանուններից մեկը՝ սըր Թոնի Բոլդրի (Sir Tony Baldry, 2012-ից ունի ասպետի կոչում), ով բրիտանական խորհրդարանի պատգամավոր էր 1983-2015 թթ. եւ ներկայանում էր որպես ներդրողների ղեկավար անդամ: Հասկանալի է, որ բրիտանացի ներդրողները հայտարարությունը հրապարակել էին հայաստանցի գործընկերների միջոցով: Իսկ ո՞վ էր վերջիններիս «ղեկավարը»: Այն ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (2007-2017 թթ.) Վարդան Այվազյանը, ով մինչ այդ՝ 2001-2007 թթ., բնապահպանության նախարարն էր:

«Հետքի» ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպիսի բիզնես հարաբերություններ ու գործարար ցանց է ստեղծել նախկին բարձրաստիճան այս պաշտոնյան բրիտանացի գործընկերների հետ, որոնք Հայաստանում «բիզնես են դրել» օֆշորային ընկերությունների միջոցով:

Օֆշորային «դրախտի» հետ կապեր ունի նաև Վ. Այվազյանի մերձավոր շրջապատը, սակայն կոնկրետ այս հոդվածում «Հետքը» պատմում է Այվազյանի ու բրիտանացիների հանքարդյունաբերական մի քանի նախագծերի մասին, որոնց վերաբերյալ օֆշորային փաստաթղթեր են արտահոսել:

Pandora Papers». նոր արտահոսք օֆշորային գոտիներից

Նշված փաստաթղթերը «Հետքը» ստացել է Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումից (International Consortium of Investigative Journalists, ICIJ): Դրանք արտահոսած փաստաթղթեր են տարբեր օֆշորային գոտիներից: Ամբողջ թղթապանակը, որը լրագրողներն անվանել են «Pandora Papers», կոնսորցիումի կողմից երբեւէ հրապարակված ամենածավալուն փաթեթն է: Ահա «Pandora Papers»-ի եւ նախկինում ICIJ-ի կողմից հրապարակված մյուս թղթապանակների համեմատությունը՝ ներառյալ ծավալը բայթերով եւ փաստաթղթերի թիվը:

Փաստաթղթերն ուսումնասիրել են ավելի քան 600 լրագրողներ աշխարհի 117 երկրներից ու տարածքային միավորներից: Հայաստանից նախագծին մասնակցում է «Հետքի» թիմը: «Pandora Papers»-ում առկա ընկերություններն (ավելի քան 27 հազ. հատ) ու դրանց սեփականատերերը (շուրջ 30 հազ. մարդ) կապ ունեն աշխարհի ավելի քան 200 երկրների եւ տարածքային միավորների հետ, ինչը խոսում է արտահոսած փաստաթղթերի աշխարհագրական շատ մեծ մասշտաբի մասին: 2,94 տերաբայթ ծավալով թղթապանակում կան նաեւ ընկերությունների վերջնական շահառու սեփականատեր (ultimate beneficial owner, UBO) հանդիսացող հայերի անուններ, այդ թվում՝ պաշտոնյաների ու գործարարների, նրանց փոխկապակցված անձանց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։