Պուտինն ու Էրդողանը քննարկել են Թուրքիայում ևս երկու ատոմակայան կառուցելու հարցը

Լուրեր

17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
Բոլորը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած հանդիպմանը քննարկել են նաև Թուրքիայում Ռուսաստանի մասնակցությամբ ևս երկու ատոմակայանի կառուցման հնարավորության հարցը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Իսկապես, խոսք գնացել է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը հավելել է, որ խոսքը Թուրքիայի տնտեսությունում «փաստացի տնտեսության նոր ճյուղի ձևավորման մասին» է։

«Նոր էներգաբլոկների կառուցման թեման բարձրացվել է հանդիպմանը։ Կոնկրետ աշխարհագրական կետերն են նշվել, որտեղ Թուրքիան նախատեսում է դրանք ստեղծել»,- նշել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ երկու երկրների նախագահները խոսել են նման համագործակցության շարունակության հնարավորության մասին։

Հիշեցնենք, որ Սոչիում Էրդողանի ու Պուտինի հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին։ Կողմերի բանակցությունները տևել են շուրջ 3 ժամ։

Էմմա Չոբանյան