Բայդենը ստորագրել է ԱՄՆ-ում «շաթդաունը» կանխարգելելու մասին օրենքը

Լուրեր

30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:45
ՌԴ-ն խնդիր է տեսնում, որ ՀՀ-ն այլ պետությունների հետ ռազմավարական փաստաթղթեր է ստորագրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 30-ի երեոյան ստորագրել է մինչև դեկտեմբերի 3-ը դաշնային կառավարության աշխատանքը ժամանակավոր ֆինանսավորելու մասին օրինագիծը, որի նպատակն է կանխարգելել մասնակի «շաթդաունը»: Այս մասին հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վերջնաժամկետից մի քանի ժամ առաջ, որը սահմանված էր մինչև սեպտեմբերի 30-ի գիշերը, փաստաթուղթը հավանության է արժանացել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից՝ ստանալով երկու կուսակցությունների աջակցությունը։

Կառավարության ֆինանսավորումից բացի՝ փաստաթուղթը պարունակում է նաև դրույթներ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և Աֆղանստանից փախստականներին օգնելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու վերաբերյալ:

Նշվում է, որ այս օրենքը չի նախատեսում ԱՄՆ-ի պետական պարտքի սահմանաչափի ավելացում, ինչին ի սկզբանե փորձում էին հասնել դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում: Այս շաբաթվա սկզբին հանրապետականները Սենատում արգելափակեցին օրինագծի այն տարբերակը, որը ներառում էր դրույթ՝ կապված պետական պարտքի սահմանաչափի հետ:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելլենը նախազգուշացրել է, որ առանց այս միջոցի արդեն հոկտեմբերին երկիրը կհայտնվի դեֆոլտի վտանգի առաջ, ինչը, նրա խոսքով, կարող է հանգեցնել «պատմական ֆինանսական ճգնաժամի» և «տնտեսական աղետի»: