Պուտին-Էրդողան հանդիպման ղարաբաղյան համատեքստը․քննարկում․ ՈՒՂԻՂ

Լուրեր

31.03.2026 | 23:28
Իրանը հերքում է Թուրքիայի ուղղությամբ հրթիռային հարձակումը և կրկին համատեղ հետաքննություն առաջարկում
31.03.2026 | 23:12
Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
31.03.2026 | 22:59
Ադրբեջանում ուժեղ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել
31.03.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.03.2026 | 22:28
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքո
31.03.2026 | 22:14
Կոշտ կենցաղային թափոնների կառավարում․ ՏԿԵ նախարարը հանդիպել է մարզպետների հետ
31.03.2026 | 22:01
ԱՄՆ-ը տեղյակ է հակառակորդների կողմից Իրանին հետախուզական տվյալներ տրամադրելու մասին․ Հեգսեթ
31.03.2026 | 21:47
Սերո Խանզադյան փողոցում բռնկված հրդեհը մարվել է
31.03.2026 | 21:34
Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինային երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից հեռանալու համար, հակառակ՝ դեպքում «խաղաղության այլ  պայմաններ» կլինեն
31.03.2026 | 21:17
Ֆրանսիան Իսրայելին արգելել է իր օդային տարածքն օգտագործել՝ Իրանի պատերազմի ամերիկյան զենք տեղափոխելու նպատակով. Reuters
31.03.2026 | 21:00
Իշխանությունը պիտի հրաժարվի բոլոր ընդդիմախոսներին «5-րդ շարասյուն», «գործակալ» կոչելուց․ դա հակադիր ռեակցիա է առաջացնում․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:54
«Գնացե՛ք, ձեր սեփական նավթը վերցրեք Հորմուզի նեղուցից». Թրամփը՝ դաշնակից երկրներին
31.03.2026 | 20:45
«Արգելված» ֆիլմ՝ անկախացման մասին․ ինչու է Պասկևիչյանի վավերագրությունը 5 տարի մնում Հ1-ի արխիվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:30
Ինչ է վառում ձեր մեքենան. Factor TV-ն ստուգման է տարել ՀՀ-ում սպառվող բենզինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 20:27
Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
Բոլորը

Սեպտեմբերի 29-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցը:
Հատկանշական է, որ ՌԴ նախագահ Պուտինն ասել է, որ հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնն ակտիվորեն գործում է «Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին»՝ չնշելով Լեռնային Ղարաբաղը: Մինչդեռ այդ կենտրոնը տեղակայված է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծից մի քանի կիլոմետր դեպի Ադրբեջանի տարածքի խորքը՝ Աղդամի հատվածում: Ռուս-թուրքական համագործակցությունը Պուտինը նաև անվանել է լուրջ երաշխիք՝ ուղղված կայունության, հաշտեցմանն ու կողմերի դիրքորոշումների համաձայնեցման հետագա քայլերին:

Իր հերթին Թուրքիայի նախագահը Սոչիից վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձել է Բաքվի կողմից արծարծվող «Զանգեզուրի միջանցքի» թեմային, որը, համաձայն Մոսկվայի ու Երևանի պաշտոնական հայտարարությունների, բանակցություններում չի քննարկվում:

Պուտին-Էրդողան հանդիպման ենթատեքստերին, Հարավային Կովկասում Թուրքիայի աճող ազդեցության նպատակներին ու ներկա պատմական փուլում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին կանդրադառնանք հոկտեմբերի 1-ին, ժամը՝ 17:00-ին, ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով «Հոդված 3» ակումբի «Պուտին-Էրդողան հանդիպման ղարաբաղյան համատեքստը» թեմայով քննարկման ժամանակ:

Բանախոսներ են.
Ռուբեն Սաֆրաստյան՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, թուրքագետ, ակադեմիկոս
Քերիմ Խաս՝ միջազգային եւ թուրք-ռուսական հարաբերությունների փորձագետ