ՄԽ համանախագահների այցը ԼՂ բարենպաստ պայմաններ կստեղծի Փաշինյանի ու Ալիևի հանդիպման համար․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունը Լեռնային Ղարաբաղ բարենպաստ պայմաններ կստեղծի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ ելել է այն հանգամանքից, որ պարբերական երկխոսությունը, հատկապես՝ բարձր մակարդակում, նպաստում է փոխըմբռնման ու կառուցողական մթնոլորտի ձեռքբերմանն ու պահպանմանը՝ խնդրահարույց հարցերի լուծման համար։

«Հենց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ ինտենսիվ շփումների շնորհիվ հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում, ստորագրել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ հիմք դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքին։ Ինչպես հասկանում ենք՝ նման հանդիպումների կազմակերպումը բարձր մակարդակում պահանջում է լուրջ նախապատրաստություն։ Ելնում ենք նրանից, որ Մինսկի խմբի համանախագահների այցելությունը տարածաշրջան կնպաստի դրա համար բարենպաստ պայմանների ստեղծմանը»,- ասել է Զայցևը։

Ավելի վաղ էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել, որ Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվի ու Երևանի հետ համաձայնեցրել են Լեռնային Ղարաբաղ աշխատանքային այցերի վերսկսումը։

Էմմա Չոբանյան