Խուզարկել են Դավիթ Տոնոյանի բնակարանը

Լուրեր

04.06.2026 | 13:54
Իշխանությունն իր հլու-հպատակ իրավապահ համակարգով առավոտից մեր գրեթե բոլոր շտաբներում օպերացիա է իրականացնում. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:46
Ղրիմում ուկրաինական հարձակումների հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 10 մարդ
04.06.2026 | 13:39
Վստահ եմ` մենք կլինենք խորհրդարանում. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:34
Ռուսական զորքերը հարվածել են Խերսոնին, Բորիսպոլին և Պավլոգրադին․ տուժածներ կան
04.06.2026 | 13:27
ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական ակումբին հեռացրել է եվրագավաթներից պայմանավորված խաղերի պատճառով
04.06.2026 | 13:21
«Ընտրության օրը, տյոտ Ժեն, պտի սաղին․․․», «Զոռով քարշ տանք տանենք»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:17
Մարկո Ռուբիոն ԹՐԻՓՓ-ը ստորագրել էր օրեր առաջ՝ հունիսի 1-ին․ ՀՀ ԱԳՆ
04.06.2026 | 13:09
Մրգերի, խմիչքի, հանքային ջրերի համար նմանատիպ մեխանիզմ պիտի ներդնենք. Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:00
Արթուր Օսիպյանի կյանքին վտանգ է սպառնում՝ 17 օր հացադուլում է․ կոչ ենք անում՝ անհապաղ ազատ արձակել․ Իզաբելլա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 12:48
Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանի հետ կապված որոշումները «կախված կլինեն ընտրությունների արդյունքներից»
04.06.2026 | 12:41
Մայիսին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են եկել Հայաստան
04.06.2026 | 12:34
Տիմուր Գուրցկայա․ «Ինչպես երևում է, «Կրասնոդարն» ընդունել է «Ալ Ահլիի» առաջարկը Սպերցյանի վերաբերյալ»
04.06.2026 | 12:27
Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հանքային ռեսուրսները․ Զախարովան՝ ՀՀ Ռուբիոյի այցի մասին
04.06.2026 | 12:19
RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում
04.06.2026 | 12:10
TRIPP-ի համաձայնագիրը ստորագրվեց // Կառավարությունը կաջակցի Եվրոպա և Կանադա արտահանմանը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով` Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանն Ազգային անվտանգության ծառայության կողմից խուզարկվել է, այս պահին ևս գործողություններ են իրականացվում։ Թե ինչ գործի շրջանակներում է իրականացվել խուզարկությունը, պաշտոնական հաղորդագրություն չի տարածվել, ԱԱԾ-ից չեն պատասխանում նաև մեր հեռախոսազանգերին։

Չի բացառվում, որ գործողություններն առնչվում են ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքերին, որոնց մասին 4-օր առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել։

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ զինված ուժերի կենտրոնական պահեստ են ընդունվել օրացույցային ժամկետներն անցած, տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող, երկարատև պահպանման համար ոչ պիտանի, շուկայական արժեքից էականորեն բարձր գնով հրթիռներ, որի հիման վրա մատակարար ընկերության հաշվին անհիմն փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումար:

Հիշատակված գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 2,277,323,840 ՀՀ դրամի վնաս, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է՝ խաթարվել է զինված ուժերի բնականոն գործունեությունը, ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին և ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաև այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետը ձերբակալվել էր նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։