Պուտինն ու Էրդողանը Սոչիի բանակցություններում Ղրիմի թեման չեն քննարկելու․ Պեսկով

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում այսօր կայանալիք բանակցություններում Ղրիմի հարցը չեն քննարկելու։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ո՛չ, այդ հարցը սովորաբար չի քննարկվում։ Ղրիմի առումով թուրքական կողմի հետ քննարկելու ոչինչ չկա, բացի այն, որ նախագահը բազմիցս հրավիրել է պարոն Էրդողանին այցելել Ղրիմ՝ տեսնելու, ինչ կա այնտեղ իրականում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ռուսական կողմը պատրաստվում է բարձրացնել Ղրիմի ճանաչման հարցը։

Պեսկովը նաև տեղեկացրել է, որ մամուլի համար բաց է լինելու «երկու նախագահների ողջույնի խոսքը», իսկ բանակցությունների արդյունքում մամուլի համար որևէ հայտարարություն նախատեսված չէ։

Պեսկովի խոսքով՝ բանակցություններն անցկացվելու են դեմ առ դեմ ձևաչափով՝ թարգմանիչների մասնակցությամբ։

Հիշեցնենք՝ Էրդողանը ՄԱԿ-ում հայտարարել էր, թե «Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին», ինչպես և չի ճանաչում ՌԴ Պետդումայի ընտրությունները Ղրիմում։ Ի պատասխան՝ Պեսկովն ասել էր, որ ցավում են Էրդողանի հայտարարությունների համար ու չեն ընդունում թուրքական կողմի այդ դիրքորոշումը։

Հավելենք, որ թուրքական աղբյուրների հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահի ինքնաթիռն արդեն ժամանել է Սոչի։

Էմմա Չոբանյան